Տարածաշրջան13:27, 20 Դեկտեմբեր 2018
Սիրիայի քրդական ուժերը պատրաստ են մարտեր մղել թուրքական բանակի դեմ

Թուրքական լրատվամիջոցներն ուշադրության կենտրոնում են պահում Սիրիայի տարածքից ամերիկացի զինվորների դուրս գալու վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը։
Թրամփի հայտարարությանն արձագանքել են Սիրիայի քրդական կառույցները։ Մասնավորապես «Քուրդիստանի ազային կոնգրեսի» տարածած հայտարարության մեջ ասվում է, որ նման իրավիճակում իրենք պատրաստ են մարտեր մղել ցանկացած ուժի դեմ, որը կսպառնա իրենց անվտանգությանը։
Ինչպես հայտնի է, Թուրքիան Սիրիայի քրդական ուժերին համարում է ահաբեկիչներ, իսկ ԱՄՆ-ն ոչ։ Վաշինգտոնը համարում է, որ Սիրիայի քուրդ զինյալները կարևոր գործոն են Սիրիայի ծայրահեղական ուժերի դեմ պայքարում։
Թրամփի հայտարարությունից հետո հայտարարությամբ է հանդես եկել նաև Սիրիայի «Քուրդիստանի ազգային կոնգրես» կառույցը։ Թուրքիան երկար ժամանակ ցանկանում է Սիրիայի քրդաբնակ շրջանի դեմոգրաֆիական պատկերը փոխել։ Հայտարարությունում հիշեցվել է, որ նման քայլեր Թուրքիան իրականացրել է Աֆրինում, երբ քրդական ուժերի դեմ տեղի էր ունենում «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը։ Դրանից հետո Աֆրինում ժողովրդագրական պատկերը կտրուկ փոխվեց։
Ըստ քրդական կառույցի՝ Թուրքիան նույնը ցանկանում է իրականացնել նաև Սիրիայի քրդական այլ շրջաններում (Քոբանի, Ղամիլշի, Մանբիչ)։ Եվ հենց դրան է ուղղված Սիրիայի Եփրատ գետի արևելյան ափում Թուրքիայի զինված ուժերի կողմից իրականացվելիք ռազմական գործողությունը, որը ըստ թուրք պաշտոնյաների հայտարարությունների՝ ընթանալու է քրդական ուժերի դեմ։
«Այս տարածաշրջանում ապրում է ավելի քան 3մլն մարդ։ Թուրքիայի հարձակումը կբերի ողբերգության, որը կգերազանցի այն դեպքերին, որոնք տեղի են ունեցել Աֆրինում։ Կոչ ենք անում դաշնակցային ուժերին դուրս չգալ տարածաշրջանից»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |