Իրավական14:05, 21 Դեկտեմբեր 2018
«Twitter»-ից գրառումներ ջնջելու պահանջների 73%-ը ստացվել է Թուրքիայից

Թուրքիան կրկին բացարձակ առաջատար է՝ «Twitter»-ից բովանդակություն ջնջելու պահանջների թվով։ Հայտնի սոցիալական հարթակի կողմից հրապարակված տվյալների համաձայն՝ 2018թ․ առաջին կիսամյակում ստացված բոլոր պաշտոնական պահանջների շուրջ 73 տոկոսի հեղինակը եղել է Թուրքիան։
Ընդհանուր առմամբ նշված ժամանակահատվածում աշխարհի 38 երկրից «Twitter»-ը ստացել է 12․000 պաշտոնական հայտ, որոնցից 8․988-ը՝ Թուրքիայից։
Երկրորդ տեղում Ռուսաստանն է, որը ներկայացրել է բովանդակություն ջնջելու 1․641 հայտ։ Իսկ երրորդ տեղը զբաղեցրած Հնդկաստանը ներկայացրել է ընդամենը 246 հայտ։
«Twitter»-ի զեկույցի համաձայն՝ դիմումները ստացվել են այդ երկրների կառավարության տարբեր օղակների, ներառյալ՝ անվտանգության ուժերի կամ անհատներին ու կազմակերպություններին ներկայացնող իրավաբանների կողմից։
Հայտնի է, որ 2018թ․ հունվար–հունիս ամիսներին սոցկայքը բողոքներ է ստացել 135 լրագրողների անձնական էջերի դեմ, որոնց ինքնությունն, ի դեպ, կայքում հաստատված է եղել։ Այդ բողոքների մեծ մասը (90 հայտ) դարձյալ ստացվել է Թուրքիայից։ Նշված անձնական հաշիվներից երկուսը «Twitter»-ը հարկադրված է եղել ջնջել՝ ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենքի պահանջով։
2018թ․ առաջին կիսամյակում Թուրքիայից «Twitter»-ին ուղղված հայտերի թիվը նախորդ տարվա համեմատ կրկնապատկվել է։ Այլ երկրներից ստացվող նույնանման պահանջների թիվն աճել է միջինում 38 տոկոսով։
Զեկույցի համաձայն՝ բավարարվել է Թուրքիայի ներակայացրած պահանջների միայն 18 տոկոսը։ Հայտերին տրված դրական պատասխանների թվով Թուրքիան 38 երկրների ցանկում 6-րդն է։
2018թ․ առաջին կիսամյակում Թուրքիան նաև «Twitter»-ից պահանջել է արգելափակել 13․843 օգտատիրոջ անձնական հաշիվները։ Դրանցից արգելափակվել է միայն 425-ը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |