Իրավական08:27, 21 Դեկտեմբեր 2018
Դինքի գործով վկա․ «Գործով առկա որոշ նյութեր ու տեսագրությունների մի մասն անհետացել են»
Ստամբուլի հայկական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով հերթական դատական նիստն է կայացել Ստամբուլի ծանր հանցագործությունների 14-րդ դատարանում։ Կալանքի տակ գտնվող 5 մեղադրյալներ դատական նիստին մասնակցել են օնլայն կապի միջոցով։ Ներկա են եղել նաև 12 վկաներ ու կողմերի փաստաբանները։
Նիստին որպես վկա հարցաքննվել են հանցանքի պահին Ռիզեի նահանգային անվտանգության վարչության ղեկավար, 2003-2006թթ․ Ստամբուլի նահանգային անվտանգության վարչության հետախուզական բաժնի պետի տեղակալ Շահմազ Դեմիրթաշը, ինչպես նաև՝ Ստամբուլի անվտանգության վարչության՝ ահաբեկչության դեմ պայքարի բաժնի նախկին պետ Սելիմ Քութքանը։
Քութքանի խոսքով՝ Դինքի դեմ հարձակման տեսագրության տարածումից ժամեր անց իրենք Տրապիզոնից ստացված տեղեկատվության հիման վրա սկսել են փնտրել Օգյուն Սամասթին։ Երեկոյան վերջինիս հայտնաբերել են Սամսունի ավտոկայանում։
«Մենք անմիջապես հավաքեցինք տարածքում առկա անվտանգության տեսախցիկների տեսագրությունները։ «Akbank»-ի տեսագրությունները հաջորդ օրը ստացվեցին։ Ընտանիքին և փաստաբաններին էլ ցույց տվեցինք այդ դրանք։ Դրանցում որևէ պակաս մաս չկար։ Սակայն դեպքին նախորդող ժամանակահատվածի վերաբերյալ «Akbank»-ի տեսագրությունները ինչ-որ մարդիկ արդեն վերցրել էին։ Դրանք մեր մարդիկ չէին։ Ավելի ուշ դատախազից տեղեկացա, որ հետաքննության գործում առկա որոշ նյութեր անհետացել են։ Դա նորմալ չէր։ Հետախուզության բաժնի աշխատակիցները նման բան չէին կարող անել», -պատմել է վկան։
Քութքանը հավելել է, որ գործից անհետացած նյութերն ու տեսագրությունները վերցրած անձանց ինքնությունը այդպես էլ չի պարզվել, թեև դա պետք է բացահայտվեր։
Իսկ Տրապիզոնի ժանդարմերիայի հասարակական անվտանգության բաժանմունքի ղեկավար, մայոր Ալի Օղուզ Չաղլարը կրկնել է ավելի վաղ իր տված ցուցմունքը։ Նա նշել է, որ Տրապիզոնի նահանգային ժանդարմերիայի հետախուզության բաժանմունքի պետ Մեթին Յըլմազը ամենօրյա ճեպազրույցներից մեկի ժամանակ զեկուցել էր ժանդարմերիայի հրամանատար, գնդապետ Ալի Օզին, որ Դինքի դեմ մահափորձ է ծրագրվում։ Վերջինս հարցրել է․ «Որևէ այլ զեկուցելու թեմա կա՞»։ Եվ այլևս չի անդրադարձել Դինքի թեմային։
Ավելի ուշ՝ 2013թ․ Ալի Օղուզ Չաղլարը դատախազությունում ցուցմունք է տվել իրեն հայտնի այս փաստերի մասին։ Ալի Օզը հայտարարել է, որ այդ մասին ավելի ուշ կխոսեն։ Իսկ երբ Չաղլարը նշել է, որ հետաքննություն հարուցվելու դեպքում ինքը համապատասխան ցուցմունք կտա, ժանդարմերիայի հրամանատարը այլևս հաջորդ ճեպազրույցներին նրան չի ընդգրկել։
Հրանտ Դինքը սպանվել է 2007թ.-ի հունվարի 19-ին` Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակոս» թերթի խմբագրատան առջև` 16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից: Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ դատավարությունը ձգվում է արդեն ավելի քան 11 տարի և դեռևս չի գտել իր հանգուցալուծումը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Թուրքական մամուլը գրում է, որ իսրայելական լոբբիի ազդեցությամբ որոշում է կայացվել թուրքական և իսրայելական թիմերի բասկետբոլային հանդիպումն Անկարայից տեղափոխել Բելգրադ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |