Իրավական09:43, 21 Դեկտեմբեր 2018
Էրդողանին վիրավորելու մեղադրանքով Ադանայի քաղաքապետի եղբայրը բանտում է հայտնվել

Թուրքիայում կալանավորվել է «Ազգայնական շարժում» (ԱՇԿ-MHP) կուսակցության անդամ, Ադանայի քաղաքապետ Հուսեյն Սոզլուի եղբայր՝ Վեդաթ Սյոզլուն:
Վերջինիս դեմ 2014թ.-ին գործ էր հարուցվել՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին «վիրավորանք» հասցնելու մեղադրաքով: Անկարայի ծանր հանցանքների դատարանը մեղավոր էր ճանաչել Սյոզլուին և վերջինիս դատապարտել 1.2 տարվա ազազրկման:
Դրանից հետո Սյոզլուն 2015-ին դիմել էր վերաքննիչ դատարան, բողոքարկելով որոշումը: Գործը մինչ օրս գտնվում էր վերաքքնիչ դատարանում:
Դեկտեմբերի 20-ին վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել մերժել Սյոզլուի հայցը և անփոփոխ թողնել Անկարայի ծանր հանցանքների դատարանի վճիռը: Սյոզլուն տեղափոխվել է Ադանայի բանտ, որտեղ էլ կրելու է իր պատիժը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |