Տարածաշրջան07:44, 21 Դեկտեմբեր 2018
Էրդողան.«Թուրքիան և Իրանը համատեղ քայլեր պետք է ձեռնարկեն տարածաշրջանում»

Դեկտեմբերի 20-ին Թուրքիայի և Իրանի նախագահները երկողմ հանդիպման ավարտից հետո համատեղ մամուլի ասուլիս են տվել:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, որ Թուրքիան և Իրանը համատեղ շատ քայլեր պետք է ձեռնարկեն տարածաշրջանում տեղի ունեցող հակամարտություններին վերջ տալու և խաղաղություն հաստատելու համար:
Էրդողանի խոսքով` իրենք Թուրքիայի և տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը վտանգի տակ առնող որևէ կառույցի չեն հանդուրժել և չեն հանդուրժելու:
«Այս հարցում շարունակելու ենք Իրանի հետ համագործակցությունը խորացնել և չեզոքացնել մեր առջև ծառացած վտանգները»,- ասել է Էրդողանը:
Անդրադառնալով Իրանի նկատմամբ կիրառված ԱՄՆ-ի պատժամիջոցներին` Թուրքիայի նախագահը նշել է, որ անարդար են Իրանի դեմ ճնշումները և հավելել,որ շարունակելու են բարեկամ Իրանի ժողովրդի կողքին կանգնել:
«Մեկ անգամ ևս նշում եմ, որ չենք աջակցում ԱՄՆ-ի` Իրանի դեմ պատժամիջոցների որոշմանը, որը վտանգի տակ է առնում տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը»,- ընդգծել է Էրդողանը:
Իրանի նախագահն հայտնել է, որ Թուրքիայի նախագահի հետ քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր:
Ռուհանիի փոխանցմամբ` երկու երկրների հարաբերությունները խարսխված են պատմական, կրոնական, համատեղ շահերի և տարածաշրջանի զարգացման հիման վրա:
Իրանի նախագահը համոզմունք է հայտնել, որ որևէ երրորդ երկիր չի կարող փչացնել «անկեղծ հարաբերությունները»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |