Իրավական09:35, 24 Դեկտեմբեր 2018
Թուրքիայում գյուլենականներին քրեորեն հետապնդելու ընթացքում հայտնաբերվել են դեղին բաճկոններ
Թուրքիայի 8 նահանգում ոստիկանական համաժամանակյա գործողություններ են իրականացվել: Բուրսայում ձերբակալվել է 22 անձ: Նրանք մեղադրվում են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Ֆեթուլլահական կազմակերպության» (FETÖ-գյուլենական համայնք) հետ կապ ունենալու մեջ:
Բուրսայի ոստիկանական ստորաբաժանումների կողմից ձերբակալվածների տներում և աշխատանքի վայրերում կատարված խուզարկության ընթացքում հայտնաբերվել է 19 դեղին և 9 կարմիր բաճկոն:
Ոստիականությունն առգրավել է 91.000 թուրքական լիրա, 8800 դոլար և 250.000 եվրո: Բացի այդ ձեռք են բերվել բազմաթիվ թվային միջոցներ և կեղծ անձնագրեր:
Հիշեցնենք, որ վառելիքի գների բարձրացման դեմ «դեղին բաճկոնավորների» շարժումը Ֆրանսիայում սկսվել է նոյեմբերի 17-ին: Այն ուղղված է վառելիքի գնի թանկացման դեմ: Շարժման ներկայացուցիչներին չի բավարարել Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպի առաջարկը՝ կապված վառելիքի գների վրա մորատորիում սահմանելու հետ:
Նշենք նաև, որ Թուրքիայում հնարավոր վտանգից խուսափելու համար տեղի իշխանություններն արգելեցին դեկտեմբերի 20-ին Անկարայի «Միջին արևելքի տեխնիկական համալսարանի» սոցիալիստական ակումբի կազմակերպած բողոքի ակցիաները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Լրագրողներ առաց սահմանների» կազմակերպությունը հրապարակել է 2024-ի զեկույցը, որտեղ անդրադառնում է լրագրության վիճակին Թուրքիայում։
Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Աղրըի նահանգապետ Մուստաֆա Քոչը տվյալներ է հրապարակել ընթացիկ տարում սահմանապահների կողմից կանխված միջադեպերի վերաբերյալ։
Թուրքիայում շարունակում են իշխանություններին մեղադրել Իսրայելի հետ համագործակցությունը շարունակելու մեջ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի և Գերմանիայի արտգործնախարարներն անդրադարձել են Թուրքիա-ԵՄ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան գործընթացին և Սիրիայում տիրող իրավիճակին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |