Տնտեսական13:56, 25 Դեկտեմբեր 2018
Ռուսաստանը Թուրքիայում արտահանման գրասենյակ կբացի

Ռուսաստանի արտահանման կենտրոնը 2019-ին նախատեսում է գրասենյակ բացել Թուրքիայում և Եգիպտոսում: Այս մասին Եգիպտոսում հայտարարել է կենտրոնի տնօրեն Անդրեյ Սլեպանովը: Այս կենտրոններն աջակցում են ռուսական ընկերություններին իրենց արտադրանքն այդ երկրներ արտահանելու ուղղությամբ: Ռուսաստանն այդպիսի գրասենյակներ ունի Ադրբեջանում, Չինաստանում, Իրանում, Բելառուսում, Ուզբեկստանում, տաջիկստանում ու Վիետնամում:
Նշվում է, որ Թուրքիայում բացվելիք գրասենյակն այն քայլերից մեկն է, որոնք միտված են 2 երկրների միջև առևտրաշրջանառությունը 100 մլրդ-ի հասցնելու նպատկն իրագործելուն: 2018 թվականի վերջին 10 ամսվա տվյալներով Թուրքիայի ու Ռուսաստանի միջև առևտրաշրջանառության ծավալը հասել է 21 մլրդ դոլարի, այնինչ մինչև 2008 թվականի միջազգային տնտեսական ճգնաժամն այդ թիվը կազմում էր 38 մլրդ: Նշվում է, որ սկսզբի համար երկրները նպատակ են դրել գերազանցել նախկին ցուցանիշը, ապա աստիճանաբար հասցնել մինչև 100 մլրդ-ի: Ավելացնենք, որ նախորդ տարվա համեմատ այս տարվա առևրի ծավալն ավելացել է ընդհանուր առմամբ 21.5 տոկոսով:
Ըստ ռուսական կողմի տվյալների՝ Ռուսաստանից Թուրքիա արտահանվող ապրանքների ծավալներն ավելացել են 19.8 տոկոսով՝ հասնելով 17.8 մլրդ դոլարի, իսկ Թուրքիայից Ռուսաստան արտահանումն աճել է 31.5 տոկոսով՝ հասնելով 3.4 մլրդ դոլարի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |