Միջազգային11:27, 26 Դեկտեմբեր 2018
Բունդեսթագի զեկույցում Թուրքիայի ներխուժումը Սիրիա որակվել է որպես օկուպացիա

Գերմանիայի խորհրդարանի (Բունդեսթագ) կազմած զեկույցում Թուրքիան որակվել է որպես Սիրիան օկուպացրած երկիր։ Զեկույցում արձանագրվել է, որ Սիրիայի հյուսիսային Աֆրին, Ազեզ, Էլ Բաբ և Ջերաբլուս քաղաքներում թուրքական զինված ուժերի ներկայությունը միջազգային իրավունքի տեսանկյունից համապատասխանում է ռազմական օկուպացիայի չափանիշներին։
Ինը էջանոց զեկույցը պատրաստվել է Բունդեսթագի «Ձախերի» կուսակցության խմբակցության նախաձեռնությամբ։ Խմբակցության նախագահ Սելիմ Դաղդելենը նշել է, որ տվյալ փորձագիտական զեկույցը պետք է Գերմանիայի կառավարության համար որպես զգուշացում ծառայի։ Նա նաև քննադատել է Գերմանիայի իշխանություններին՝ Սիրիայում Թուրքիայի գործողությունները որպես միջազգային իրավունքի դրույթների ոտնահարում որակելուց խուսափելու համար։
«Իրական սկանդալ է այն, որ չնայած բոլոր մասնագիտական զեկույցներին և խորհրդարանական խմբակցությամբ ներկայացված կուսակցությունների դիրքորոշմանը՝ ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի մուտքը Սիրիայի որոշ շրջաններ և դրանց օկուպացիան դեռևս չեն գնահատվում որպես միջազգային իրավունքի խախտում»,- հայտարարել է Դաղդելենը։
Նշենք, որ Գերմանիայի կառավարությունը դատապարտել և անընդունելի էր համարել Թուրքիայի զինված ուժերի կողմից Սիրիայի Աֆրին քաղաքի դեմ հունվարին սկսված ռազմագործողությունը։ Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը մարտին արած իր հայտարարության մեջ նշել էր, որ եթե թուրքական զինված ուժերը շարունակաբար մնան Սիրիայում, դա իհարկե, միջազգային իրավունքի նորմերի խախտում կլինի։ Սակայն Գերմանիայի կառավարությունը որևէ հստակ մենակաբանություն չէր արել այն մասին, թե միջազգային իրավունքի տեսանկոյւնից ինչ գնահատական պետք է տալ Աֆրինի գործողությանը։
Թուրքիան Սիրիայի տարածքում ռազմական գործողություններ իրականացնելիս հղում է կատարում ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածին, այն է՝ ինքնապաշտպանության իրավունքին։ Սակայն, ինչպես նշվել էր Գերմանիայի խորհրդարանի վերոնշյալ զեկույցում, Թուրքիայի կառավարությունը դեռևս չի մատնանշել Թուրքիային ուղղված որևէ իրական սպառնալիք, որը կարող էր ինքնապաշտպանական քայլեր ձեռնարկելու անհրաժեշտություն ստեղծել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։

«Curium Pharma»-ը ձեռք է բերել քաղցկեղի ախտորոշման և բուժման մեջ օգտագործվող ռադիոակտիվ նյութերի արտադրման մեջ մասնագիտացված թուրքական ընկերություն։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 12-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու դիվանագիտական ֆորումին։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան կատարված արտահանման ծավալները նվազել են 14.4%-ով:
Թուրքիայի «Մարմարա քրեակատարողական հիմնարկների համալիրը» կազմված է 9 փակ և 1 բաց ռեժիմի բանտերից։
Ադրբեջանի նախագահ. «Մեր քաղաքականությունը հստակ է։ Մենք միշտ եղբայրական ժողովրդի կողքին ենք եղել և այդպես էլ շարունակելու ենք»:
ԱՄՆ-ն ժամանակին Թուրքիային դուրս էր թողել այդ կործանիչների արտադրության համատեղ ծրագրից, քանի որ Անկարան Ռուսաստանից գնել էր ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |