Իրավական12:38, 26 Դեկտեմբեր 2018
Թուրքիայի պաշտպանության նախարարը դատի է տվել ընդդիմադիր պատգամավորին

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը բարոյական փոխհատուցման պահանջով դատական հայց է ներկայացրել ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP) պատգամավոր Օզգյուր Օզելի դեմ։ Աքարի փաստաբանները հայց են ներկայացրել Անկարայի գլխավոր հանրապետական դատախազություն։
Օզգյուր Օզելը մեղադրվել է Աքարի վերաբերյալ հայտարարություններում «պետական պաշտոնյային հրապարակայնորեն վիրավորելու», «զրպարտության», «թուրք ժողովրդին, Թուրքիայի Հանրապետությունը, պետական կառույցները նսեմացնելու» մեջ։ Թուրք նախարարը Օզելից պահանջել է ոչ միայն 500․000 թուրքական լիրա (շուրջ 96․000 դոլար) փոխհատուցում, այլև պահանջել է, որ վերջինիս արարքը դատարանի կողմից քննադատվի ու այդ որոշումը հրապարակվի ամենամեծ տպաքանակով լույս տեսնող տեղական թերթում։
Նշենք, որ մեջլիսում կայացած բյուջեի քննարկումների ժամանակ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի և ԺՀԿ խմբակցության ղեկավար Օզգյուր Օզելի միջև վեճ էր ծագել։ Միջադեպից հետո թեմային անդրադարձած նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ պատգամավորը իրավունք չունի նման կերպ «հարձակվել» մի պետական պաշտոնյայի վրա, ով ավելի քան 40 տարի աշխատել է զինված ուժերում, իսկ ներկայումս զբաղեցնում է պաշտպանության նախարարի պաշտոնը։
Էդողանի խոսքով՝ նման պահվածքի համար պետք է դատական կարգով պատասխան տալ։ «Մենք ստիպված ենք դրանց անհրաժեշտ դաս տալ դատական ճանապարհով։ Այդպես էլ կանենք։ Նախ փոխհատուցում, հետո՝ պատիժ», - հայտարարել էր Թուրքիայի նախագահը։
Օզգյուր Օզելն էլ արձագանքել էր, որ Էրդողանը դատարան է դիմում այն բոլոր դեպքերում, երբ չի կարողանում դիմացինին լռեցնել կամ տեղի ունեցածը «մարսել»։
«Եթե ուժդ այդքան հերիքում է, ապա հայց ներկայացրու Օզգյուր Օզելի դեմ, եթե ուժդ հերիքում է, բանտարկիր Օզգյուր Օզելին, ԺՀԿ-ին։ Քեզանից չենք վախենում։ Եթե մենք քեզանից վախենանք, Թուրքիան ծնկի կգա։ Բայց մենք էլ ենք կանգուն, Թուրքիան էլ։ Մենք քեզ մարտահրավեր ենք նետում»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |