Տարածաշրջան06:26, 26 Դեկտեմբեր 2018
Թուրքական տանկերը հատել են թուրք-սիրիական սահմանը (տեսանյութ)

Թուրքան զինտեխնիկա է ուղարկել Սիրիա: Դեկտեմբերի 25-ի երեկոյան նկատվել է, թե ինչպես են Թուրքիայի սահմանամերձ Քիլիս նահանգից տանկերով բեռնված բեռնատար մեքենաները հատում թուրք-սիրիական սահմանը:
Ըստ աղբյուրի՝ շարասյունը շարժվել է դեպի Սիրիայի Թել Ռըֆաթ և Մանբիչ շրջաններ, որտեղ նախատեսվում են ռազմական գործողություններ քրդական ուժերի դեմ: Վերջիններիս Անկարան համարում է ահաբեկիչներ, իսկ Վաշինգտոնն՝ ոչ: ԱՄՆ-ն քուրդ զինյալներին դիտարկում է որպես կարևոր գործընկեր Սիրիայում գտնվող ահաբեկիչների դեմ պայքարում:
Ըստ նախատեսվածի՝ Թուրքիան արդեն պետք է Մանբիչում սկսած լիներ քրդական ուժերի դեմ ռազմական օպերացիան, բայց այն վերջին պահին հետաձգվել է: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն որպես հետաձգման պատճառ նշել է այն հանգամանքը, որ թուրքական կողմը չի ցանկանում վնաս հասցնել այդ տարածքում տեղակայված ամերիկացի զինվորներին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |