Տարածաշրջան09:25, 26 Դեկտեմբեր 2018
Թուրքական դատախազությունը 7 տարում Օջալանի հետ հանդիպման ավելի քան 700 դիմում է մերժել

Թուրքիայում ցմահ բանտարկված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) առաջնորդ Աբդուլահ Օջալանի փաստաբանները 2011թ.-ից մինչ օրս 775 անգամ դիմում են ներկայացրել թուրքական դատախազություն՝ իրենց պաշտպանյալի հետ հանդիպման թույլտվություն ստանալու համար:
Ըստ աղբյուրի՝ բոլոր այդ դիմումները մերժվել են Թուրքիայի Բուրսայի հանրապետական գլխավոր դատախազության կողմից:
Օջալանի հիմնած PKK-ն 1984-ից մինչ օրս որոշ ընդհատումներով զինված պայքար է մղում թուրքական կառավարության դեմ՝ պահանջելով Թուրքիայում ապրող քրդերի անկախություն կամ ինքնավարություն:
1999թ. թուրքական հետախուզության կողմից Քենիայում ձերբակալված, ապա թուրքական դատարանի վճռով ցմահ ազատազրկման դատապարտված Օջալանը պահվում է Մարմարա ծովում գտնվող Իմրալը կղզում կառուցված հատուկ բանտում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |