Հասարակական13:23, 27 Դեկտեմբեր 2018
Թուրքիայում 2 հեռուստաալիքներ պատժվել են եթերում հնչած «հակաիշխանական» արտահայտությունների պատճառով

Թուրքիայում հեռարձակվող ընդդիմադիր հեռուստալիքներ համարվող Halk TV-ի և Fox TV-ի նկատմամբ պատիժ սահմանվել դրանց եթերով հեռարձակվող հաղորդումների ժամանակ հնչեցված «հակաիշխանական» արտահայտությունների համար:
Halk TV-ի նկատմամբ պատիժ սահմանելու պատճառը՝ հեռուստաալիքի հաղորդումներից մեկի ժամանակ թուրք գրող Մյուջդաթ Գեզենի հնչեցրած խոսքերն են, որում ասվել է.
«Նայի՛ր Ռեջեփ Թայիփ Էրդողան, մի փորձի՛ր իմ և մեր հայրենասիրությունը, չափդ ճանաչի՛ր»:
Իսկ Fox TV-ի նկատմամբ սահմանված պատժի պատճառը՝ հեռուստաալիքի սկանդալային հաղորդավար Ֆաթիհ Փորթաքալի հնչեցրած խոսքերն էին, ով մասնավորապես ասել էր.
«Որպես խաղասիրական ակցիա, եկեք բողոքենք թանկացումների, մասնավորապես բնական գազի թանկացումների դեմ: Եկե՛ք դա անենք: Կկարողանա ՞նք արդյոք դա անել»:
Երկու հեռուստաալիքների նկատմամբ սահմանված պատժին այն է, որ 3-ական անգամ եթեր չեն հեռարձակվելու այն հաղորդումները, որոնց ժամանակ հնչեցվել էին վերոնշյալ արտահայտությունները:
Պատիժը սահմանվել է Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդի (RTÜK) վերահսկողության և գնահատման վարչության կազմած զեկույցի հիման վրա:
Հետաքրքրականն այն է, որ վերոնշյալ վարչության ղեկավար Յաշար Ուղուրլուն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարած իշխանական «Արդարություն և զարգացում» կուսակցության համակիրներից է: Զեկույցը կազմել է հենց Ուղուրլուն: Վերջինս 2018 թվականի հունիսին տեղի ունեցած Թուրքիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ հրաժարական էր տվել այդ պաշտոնից, որպեսզի կարողանա իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունից» (AKP-ԱԶԿ) առաջադրվել պատգամավորի թեկնածու: Ընտրություններում չհաղթելուց հետո Ուղուրլուն կրկին վերադարձել էր նախկին պաշտոնին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Տարեսկզբից մինչև փետրվարի վերջ Թուրքիա է մեկնել 463․865 իրանցի՝ դառնալով օտարազգի տուրիստների ամենամեծ խումբը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:

Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |