Տարածաշրջան09:38, 27 Դեկտեմբեր 2018
Սիրիայի հարցով ռուս և թուրք պաշտոնյանները քննարկում կանցկացնեն Մոսկվայում

Թուրքիայում կայացել է իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) կուսակցության կենտրոնական գործադիր խորհրդի (MYK) նիստը: Նիստի ավարտից հետո կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը հայտարարել է, որ դեկտեմբերի 29-ին Ռուսաստան է մեկնելու թուրք բարձրաստիճան պաշտոնյաների պատվիրակություն:
Դրա մեջ են ներառված լինելու Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, ազգային հետախուզական ծառայության պետ Հաքան Ֆիդանը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը:
Չելիքի հայտնած տեղեկությունը հաստատել է նաև ռուսական կողմը: Մասնավորապես, Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունից տեղեկացրել են, որ Մոսկվայում ռուս պաշտոնյաները թուրքական կողմի հետ քննարկելու են Սիրիայի ապագայի հետ կապված հարցեր:
Աղբյուրը տեղեկացնում է, որ առաջիկայում Սիրիայի հարցով կարող են հանդիպել նաև Թուրքիայի և Ռուսաստան նախագահները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |