Տնտեսական07:51, 28 Դեկտեմբեր 2018
Թուրքիայում փորձարկվել է Anka անօդաչու թռչող սարքի տեղական արտադրության շարժիչը

Թուրքիայում առաջին անգամ փորձարկվել են նոր սերնդի «Anka» անօդաչու թռչող սարքերի համար հատուկ արտադրված տեղական շարժիչները։
«TUSAŞ Motor Sanayii» ընկերության կողմից նշված անօդաչուների համար տեղական շարժիչների արտադրությունը նպատակ ունի նվազեցնել արտաքին շուկայից կախվածությունը և բավարարել Թուրքիայում աճող ներքին պահանջարկը։
«PD170» տուրբո դիզելային ավիացիոն շարժիչը ինտեգրվել է «Anka»-ին և հաջողությամբ անցել փորձնական թռիչքը։
Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության պետ Իսմաիլ Դեմիրը շարժիչի հաջող փորձարկման վերաբերյալ գրառում է կատարել սոցիալական ցանցում։
Նախատեսվում է, որ տեղական արտադրության «PD170» շարժիչը ժամանակի ընթացքում լիովին կփոխարինի «Anka»-ի համար արտերկրից ներկրվող շարժիչներին։ Այն ապահովում է անօդաչուի թռիչքը 20․000 ֆուտ բարձրության վրա, ունի 170 ձիաուժ հզորություն, իսկ վառելիքի ծախսի և ուժ/ծանրություն հարաբերակցույթան տեսակետից իր դասի շարժիչների շարքում լավագույններից մեկն է։
Շարժիչի առաջին փորձարկումները սկսվել են դեռ 2017թ․ հունվարին, այդ տարեթվից մինչ օրս ավելի քան 4․000 ժամ տևողությամբ փորձարկումներ են անցկացվել։ Հայտնի է նաև, որ արդեն սկսվել են «PD170» շարժիչի կատարելագործված մոդելի՝ «PD220»-ի հետ կապված աշխատանքները։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |