Քաղաքական06:53, 08 Հունվար 2019
Բոլթոնի սկանդալային հայտարարությունից հետո ԱՄՆ-ի պատվիրակությունը մեկնում է Թուրքիա
Հունվարի 8-ին Թուրքիա է մեկնել ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներից բաղկացած պատվիրակություն: Վերջինիս կազմում ընդգրկված են ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, զինուժի գլխավոր շտաբի պետ Ջոզեֆ Դանդորֆը, ինչպես նաև Սիրիայում ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին:
Ամերիկյան պատվիրակությունն Անկարայում մի շարք հանդիպումներ է ունենալու թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Քննարկվելու է թուրք-ամերիկյան հարաբերություններին առնչվող բազմաբնույթ հարցեր: Օրակարգում է լինելու Սիրիայից ամերիկյան ստորաբաժանումների դուրսբերման գործընթացը, Սիրիայի քրդական ուժերի, ամերիկաբնակ թուրք միլիարդատեր, իսլամի քարոզիչ, գյուլենական համայնքի առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձման հարցերը:
Քննարկվելու է Թուրքիայում և ԱՄՆ-ում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հարցը, ինչպես նաև թուրք-ամերիկյան ռազմական և տնտեսական հարաբերություններին առնչվող հարցեր (ամերիկյան Patriot զենիթահրթիռային ՀՕՊ համակարգեր գնելու, երկկողմ տնտեսական հարաբերությունները նախկին մակարդակին հասցնելու հարցերը):
Նախօրեին Բոլթոնը հանդես էր եկել սկանդալային հայտարարությամբ: Ասել էր, որ ԱՄՆ-ն այնքան ժամանակ չի հեռանա Սիրիայից, մինչև Թուրքիայից երաշխիքներ չստանա, որ Սիրիայի քրդերի վրա հարձակումներ չեն լինի և նրանց անվտանգությունը կապահովվի:
Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը Բոլթոնի հայտարարությունն անվանել էր անհիմն՝ պնդելով, թե Թուրքիայի բոլոր քայլերը Սիրիայում ուղղված են Սիրիայի քուրդ բնակչության անվտանգության ապահովմանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի արտգործնախարարությունը շնորհավորել է գագաուզ թուրքերին ինքնավարության օրվա առթիվ
Թուրքական լրատվամիջոցները որոշ ուշագրավ տեղեկություններ են հայտնել Շիբանիի կենսագրության և գործունեության մասին:
Ֆիդանն ընդգծել է, որ Թուրքիան պատրաստ է աջակցություն ցուցաբերել Սիրիայի ժողովրդի կարիքները հոգալու գործին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Էլեկտրոնային պատերազմի թուրքական համակարգերը լիովին խաթարել էին Ասադի ռեժիմի ռազմական հաղորդակցության ենթակառուցվածքը Սիրիայում։
Ֆիդանն ընդգծել է, որ Թուրքիան պատրաստ է աջակցություն ցուցաբերել Սիրիայի ժողովրդի կարիքները հոգալու գործին։
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Աթենքը նախապատրաստական աշխատանքներ է տանում դրա դեմ և պնդում, որ համաձայնագրի կնքմամբ Կիպրոսը կհայտնվի շրջափակման մեջ:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին գորգը նվիրաբերել է Կալիֆորնիայի նահանգային համալսարանի ուսուցիչ, դոկտոր Վահրամ Շեմմասյանը:
Թուրքական լրատվամիջոցները որոշ ուշագրավ տեղեկություններ են հայտնել Շիբանիի կենսագրության և գործունեության մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |