Տարածաշրջան09:21, 08 Հունվար 2019
Թուրքիայի Աղրը նահանգում քաղաքացիներին արգելվել է օգտագործել անօդաչու թռչող սարքեր

Թուրքիայի Աղրը նահանգի պետական կառույցների մոտ գտնվող տարածքներում արգելվել է օգտագործել անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) քաղաքացիական անձանց կողմից:
Նման որոշում է կայացրել արել Աղրըի նահանգապետարանը: Որոշման պատճառն այն է, որ թուրք իրավապահ մարմինների կողմից տարածքում վնասազերծված անօդաչու թռչող սարքերից մի քանիսը հարվածային են եղել:
Իսկ ըստ նահանգապետարանի՝ դա խոսում է այն մասին, որ այդ անօդաչու թռչող սարքերի տերերն առնչություն են ունեցել Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հետ: Ի դեպ նշենք, որ PKK-ն թուրք զինվորների հետ մարտերում հաճախակի է օգտագործում նման սարքեր:
Նշվել է, որ միջոցառումների ժամանակ անօդաչու թռչող սարքեր կարելի է օգտագործել է միայն համապատասխան թույլտվություն ստանալու դեպքում: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ քաղաքացիական անձինք տարածքում գտվող համապատասխան ծառայությանը տեղեկություններ տրամադրեն օգտագործվելիք անօդաչու թռչող սարքի մակնիշի և վերջինիս տեխնիկական հնարավորությունների մասին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |