Հասարակական13:41, 08 Հունվար 2019
Ստամբուլի հայաշատ շրջանում փոխել են փողոցներից մեկի հայկական անվանումը

Պոլսահայ համայնքի ակտիվ գործիչներից Նազարեթ Դավիթյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ Ստամբուլի Բաքըրքոյ շրջանում գտնվող Տատյան փողոցից անհետացել է փողոցի «Տատյան» անունը մատնանշող ցուցանակը և դրա փոխարեն «Մաբեթ» գրառմամբ նոր ցուցանակ է հայտնվել։
Նրա խոսքով մի քանի տարի առաջ հայերի շրջանում մեծ ոգևորություն էր առաջացրել փողոցը հայտնի հայկական Տատյան գերդաստանի պատվին անվանակոչելու հանգամանքը։ Այդ փողոցում են գտնվում Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին և Տատյան վարժարանը։
Փողոցը «Տատյան» անվանելուց հետո, չնայած ազգայնականների բարձրացրած դժգոհություններին, քաղաքային իշխանությունները տեղի չտվեցին և հաստատեցին հայկական Տատյան անվանումը։
Բայց այժմ անհասկանալի պայմաններում «Տատյան» գրությամբ ցուցանակն անհետացել է և փողոցն անվանափոխվել է որպես Մաբեթի փողոց։
Հիշեցնենք, որ Տատյանները 18-20-րդ դարերում Օսմանյան կայսրությունում պետական, հայ ազգային հասարակական գործիչներ, նշանավոր մտավորականներ են եղել։Ուսումնասիրողները Սուլթան Մահմուդի գահակալության շրջանն անվանել են «Տատյան դար»։ Տատյանները նյութական միջոցներ են տրամադրել Վենետիկի Մխիթարյաններին, ազդեցիկ դեր խաղացել Կոստանդնուպոլսի հայ համայնքի կրոնական և մշակութային կյանքում։ Տատյանների ամառանոցում ստորագրվել է Սան Ստեֆանոյի ռուս-թուրքական պայմանագիրը (1878)։
Տատյանների նախահայրը՝ արհեստավոր Մահտեսի Առաքել Տատյանը (1753-1812) Կոստանդնուպոլիս է գաղթել Ակն գավառի Ապուչեխ գյուղից։ 1795 թվականին ստացել է ամիրայի կոչում և նշանակվել Օսմանյան կայսրության արքունի վառոդապետ։ Այնուհետև, շուրջ 75 տարի Տատյանների շառավիղները ղեկավարել են Օսմանյան պետության զինագործարանները, թղթի արտադրությունը, բանակի հանդերձավորումը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Տարեսկզբից մինչև փետրվարի վերջ Թուրքիա է մեկնել 463․865 իրանցի՝ դառնալով օտարազգի տուրիստների ամենամեծ խումբը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:

Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |