Տարածաշրջան12:03, 09 Հունվար 2019
Թուրքիան խիստ դժգոհ է, որ Սիրիայից ամերիկյան ուժերի դուրսբերումը ձգձգվում է

Թուրքիան դժգոհ է, որ ամերիկյան ստորաբաժանումների դուրսբերումը Սիրիայից, ձգձգվում է: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն մեջլիսի արտաքին հարաբերությունների հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստին դրա վերաբերյալ հայտարարություն է արել: Թուրք պաշտոնյայի պնդմամբ՝ ձգձգման գլխավոր պատճառն այն է, որ ԱՄՆ-ն սերտ համագործակցում է Սիրիայի քուրդ զինյալների հետ, որոնց Անկարան համարում է ահաբեկիչներ:
«Տեսնում ենք, որ Սիրիայից ԱՄՆ-ի զինուժի դուրսբերման գործում որոշ դժվարություններ կան: Իհարկե, այդքան հեշտ չէ կապերը խզել ահաբեկչական կազմակերպության հետ, երբ վերջինիս հետ այդքան մտերիմ ու ջերմ հարաբերությունների մեջ ես լինում: Դա այն բազմաթիվ խնդիրներից մեկն է, որի հետ բախվել է ԱՄՆ-ն»,- ասել է Չավուշօղլուն: Նա պնդել է, որ կան մի շարք երկրներ, որոնք փորձում են ԱՄՆ-ին համոզել, որպեսզի վերջինիս ղեկավարությունը ետ կանգնի Սիրիայից իր զորքերը հանելու մտքից:
Ըստ Չավուշօղլուի՝ Թուրքիայի համար անընդունելի են ԱՄՆ-ի պաշտոնյանների հակասական հայտարարությունները Սիրիայի հարցում: Նա մասնավորապես նկատի է ունեցել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի և վերջինիս խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարությունները:
Հիշեցնենք, որ նախ Թրամփն ասել էր, որ ԱՄՆ -ն պատրաստվում է Սիրիայից դուրս բերել իր ստորաբաժանումների մեծ մասը: Իսկ այնուհետեև Թրամփի խորհրդականը ասել էր, թե ԱՄՆ-ն դուրս չի գա Սիրիայից այնքան ժամանակ մինչև որ նախ չոչնչացվեն ահաբեկիչները, ինչպես նաև չապահովվի Սիրիայի քրդական ուժերի անվտանգությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անթալիայի օդանավակայանը կարող է տարեկան սպասարկել շուրջ 82 մլն ուղևորի։

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունըդուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության մեջ, կա՛մ այլ կերպ»։

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
Ermenihaber.am-ը զրուցել է Արցախի անկման մասին պատմող «Վիրավոր արծիվը» վավերագրության հեղինակ Դեմիր Սյոնմեզի հետ։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Թուրքիայի և Պակիստանի ռազմական համագործակցության խորացման մասին բազմատեսակ տեղեկություններ են շրջանառվում:
Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:
Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |