Քաղաքական06:21, 09 Հունվար 2019
Էրդողանին քննադատող բասկետբոլիստը կարծում է, որ իր կյանքին վտանգ է սպառնում
ԱՄՆ-ի բասկետբոլի պրոֆեսիոնալ լիգայի New York Knicks թիմի խաղացող, ազգությամբ թուրք բասկետբոլիստ Էնես Քանթերը հրաժարվում է մեկնել Լոնդոն, որտեղ տեղի է ունենալու իր թիմի հերթական խաղերից մեկը:
Որպես Անգլիա չմեկնելու պատճառ, ամերիկացի բասկետբոլիստն առաջ է քաշել այն հանգամանքը, որ Լոնդոնում իր կյանքին կարող է վտանգ սպառնալ, քանի որ ինքը հաճախակի քննադատության է ենթարկում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, վերջինիս վարած քաղաքականության համար: Քանթերի խոսքերով, Լոնդոնում Էրդողանն ունի բազմաթիվ աջակիցներ, որոնք ամերիկացի բասկետբոլիստի բնորոշմամբ, «մոլագար են»:
BBC-ի հետ զրույցում Քանթերը թեմայի շուրջ ասել է.
«Ես բարձրաձայն քննադատում եմ Էրդողանին, այդ պատճառով ես ինձ ապահով չեմ զգում:Ցանկանում էի գալ Լոնդոն և այնտեղ տեսնել տեսարաժան վայրեր, սակայն չեմ կարող անտեսել առկա վտանգը: Չեմ կարծում, որ Լոնդոնում Էրդողանը իմ դեմ օպերացիա կիրականացնի, սակայն նա Լոնդոնում ունի բազմաթիվ խելագար աջակիցներ: Թուրքիայի կառավարությունն ինձ թիրախավորել է, վախենում եմ մահափորձից, Անգլիա չեմ մեկնելու: Դուք կարող եք ինձ անվանել պարանոյիկ, սակայն չեմ ցանկանում ռիսկի դիմել: Անվտանգության հարցերով մեր թիմի պատասխանատուն ինձ ասաց, որ, եթե մեկնեմ Լոնդոն, ապա հյուրանոցի սենյակից դուրս չեմ գալու և ոչ մի ակտիվություն չեմ ցուցաբերելու: Գնալով ավելի շատ եմ ստանում մահվան սպառնալիքներ, վերջին մի քանի օրվա ընթացքում հազարավոր սպառնալիքներ եմ ստացել: Սակայն ես շարունակելու եմ բարձրաձայն և հրապարակային խոսել: Ցանկանում եմ, որ ողջ աշխարհն իմանա, թե Թուրքիայում ինչեր են կատարվում»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |