Գիտակրթական11:42, 10 Հունվար 2019
Hurriyet. Ամերիկյան CIA-ն 50 տարի թաքցրել է Նոյյան տապանի գաղտնիքը

Թուրքական «Hurriyet» թերթի կայքն անդրադարձել է Արարատ լեռան (թրք. Ağrı Dağı) վրա Նոյյան տապանի գոյության մասին վկայող որոշ առեղծվածային հանգամանքների։
Ներկայացնելով Աստվածաշնչում նաև Ղուրանում տեղ գտած մեծ ջրհեղեղի պատմությունը՝ կայքը հիշեցնում է, որ ավանդույթի համաձայն տապանը ջրհեղեղից հետո հանգրվանել է հենց Արարատ լեռան վրա։
Չսահմանափակվելով միայն ավանդությամբ՝ կայքը նշում է, որ ըստ ամերիկացի պրոֆեսոր Պաուլ Էսպրանտեի՝ կան բազմաթիվ փաստեր, որոնք հաստատում են Արարատ լեռան վրա տապանի գոյությունը։
Հրապարակման մեջ տեղ գտած տեղեկության համաձայն տապանի գոյության մասին վկայող նոր փաստավավերգրական ֆիլմ է ստեղծվել Ռիչմոնդի համալսարանի պրոֆեսոր Փորշեր Թեյլորի նախաձեռնությամբ։
Ֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպես 1949 թ. Խորհրդային Միության դեմ գաղտնի առաջադրանք իրականացնող ամերիկացի օդաչուն Արարատի վրայով թռիչք կատարելիս լեռան վրա արձանագրել է տարօրինակ մի գոյացություն։
Ըստ Hurriyet-ի՝ ամերիկյան հատուկ ծառայությունները 50 տարի շարունակ գաղտնի են պահել այդ նյութերը: Այժմ ամերիկացի պրոֆեսոր Թեյլորը ստացել է այդ կադրերն ու օգտագործել դրանք իր փաստավավերագրական ֆիլմում։
Չնայած մինչ այդ ամերիկյան հատուկ ծառայությունները փորձում էին ներկայացնել, որ այդ ամենը աչքի լուսային խաբկանք է, սակայն պրոֆեսորը պնդում է, որ ակնհայտ է մարդու կողմից ստեղծված օտար մարմնի գոյությունը Արարատ լեռան վրա։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։

Գիրքը տպագրվել է Ստամբուլի Օրթաքյոյ թաղամասի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հիմնադարմի հովանավորությամբ։

Դասընթացը անցկացվում է Ադրբեջանի դեսպանատանն առընթեր գործող «Ադրբեջանի մշակութային կենտրոնի» մեկնարկած ծրագրի շրջանակներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Էրդողան-Միցոտակիս հանդիպումից առաջ նախատեսված է նաև Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորգոս Գերապետրիտիսի այցը Թուրքիա։
Ստուգումներն իրականացվել են մի շարք հասարակական վայրերում և ստուգվել է 420.269 անձի ինքնությունը։
Միջոցառումները վերաբերում են էներգետիկ ոլորտին։
Նշվում է, որ փառատոնը կտևի մինչև մայիսի 4-ը։
Այս մասին հայտարարել է Աննա Ռադվանը Թուրքիայում ԵՄ պատվիրակության և Անկարայում Լեհաստանի դեսպանատան կողմից Վարշավայում րատվամիջոցների համար կազմակերպված շրջայցի ժամանակ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |