Տնտեսական10:31, 10 Հունվար 2019
Էրդողան. «Առևտրաշրջանառության տեսանկյունից Թուրքիայի տնտեսությունը աշխարհում 13-րդն է»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցել է «Արդյունաբերողների և անհատ ձեռներեցներ» ասոցացիայի նիստին և խոսել 2018թ. արձանագրված տնտեսական ցուցանիշների մասին: Ըստ նրա՝ ներկա պահին Թուրքիայի տնտեսությունն իր առևտրաշրջանառության ծավալներով 13-րդ տեղում է աշխարհում: Թուրքիան 168.1 մլրդ դոլարի արտահանում է իրականացրել 2018-ին: 2017-ի համեմատ 2018-ին ավելացել է այն երկրների թիվը, որտեղ Թուրքիան արտահանել է մի շարք ապրանքատեսակներ: Եթե 2017-ին այդ երկրների թիվը 33 էր, ապա 2018-ին դրանց թիվը հասել է 37-ի:
Էրդողանը նշել է նաև, որ պաշտպանական ոլորտում իրականացված արտահանումների ծավալը 2018թ.-ին անցել է 2 մլրդ դոլարի սահմանը, իսկ վերջին 16 տարվա ընթացքում կատարված միջազգային ներդրումներն անցել են 200 մլրդ դոլարի սահմանը: Նրա պնդմամբ՝ Թուրքիայում այժմ ստեղծվել են բարենպաստ պայմաններ արդյունաբերության զարգացման համար: Միայն 2018-ի նոյեմբերին Թուրքիայում բացվել է 7100 ընկերություն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |