Տնտեսական13:02, 10 Հունվար 2019
2018թ․ Թուրքիայից կատարված արտահանումը ռեկորդային ծավալի է հասել

2017 թվականին Թուրքիայից կատարվել է 168․1 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ արտահանում։ Դրա շուրջ 43 տոկոսը բաժին է ընկել ստամբուլյան ընկերություններին։ Իսկ 17 նահանգներից կատարված արտահանման ծավալը գերազանցել է 1 մլրդ դոլարը։
Թուրքիայի առևտրի նախարարության և «Թուրքիայի արտահանողների խորհրդի» տվյալների համաձայն՝ 2018թ․ Թուրքիայից կատարված արտահանման ծավալն աճել է 7․1 տոկոսով։ 2018թ․ արտահանման ծավալները Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ ռեկորդային մակարդակի են հասել։ Մինչդեռ ներմուծման ծավալները նվազել են 4․6 տոկոսով՝ կազմելով 223․1 մլրդ դոլար։
Արտահանման ոլորտում առաջատար նահանգից՝ Ստամբուլից, ամենից շատ արտահանվել է հագուստ, պողպատ, ավտոպահեստամասեր, Տրապիզոնից արտահանվել է հիմանկանում ընկույզ, Գազիանթեպից՝ գորգեր, Անկարայից՝ պաշտպանության և ավիացիայի ոլորտի արտադրանք, Անթալիայից՝ դեկորատիվ բույսեր, Մերսինից՝ միրգ ու բանջարեղեն, Իզմիրից՝ ծխախոտ, ձիթապտուղ և ձիթապտղի յուղ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |