Տարածաշրջան11:11, 11 Հունվար 2019
Թուրքիան հանուն ամերիկյան Patriot-ների չի հրաժարվի ռուսական S-400-ներից

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ռուսական «S-400» և ամերիկյան «Patriot» զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի շուրջ ստեղծված իրավիճակին։
Հայտնի է, որ Թուրքիան Ռուսաստանի հետ արդեն ստորագրել է ռուսական ՀՈՕՊ համակարգեր ձեռբերման պայմանագիր։ Նախատեսվում է, որ այդ համակարգերի առաջին խմբաքանակը Թուրքիային կմտակարարվի 2019-ին։ Այժմ էլ Անկարան բանակցություններ է սկսել ամերիկյան «Patriot» զենիթահրթիռային ՀՕՊ համակարգեր առքի շուրջ։
Թուրքիայի արտգործնախարարը զգուշացրել է ԱՄՆ-ին, որ եթե Վաշինգտոնը հանկարծ «Patriot»-ների վաճառքի դիմաց պահանջի, որ Թուրքիան հրաժարվի S-400»-ներից, ապա թուրքական կողմը կդադարեցնի բանակցությունները ամերիկյան կողմի հետ։ Նա շեշտել է, որ Թուրքիան ոչ մի դեպքում չի հրաժարվի ռուսական համակարգերից։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի ռազմարդյունաբերության ղեկավար Իսմայիլ Դեմիրը մի քանի օր առաջ հայտարարել էր, թե S-400-ները ամբողջովին չեն երաշխավորում Թուրքիայի անվտանգությունը, այդ պատճառով Անկարան բանակցություններ է վարում նաև ամերիկյան համակարգերի ձեռքբերման համար։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |