Իրավական06:14, 11 Հունվար 2019
Յըլդըրըմի որդիների մասին սկանդալային լուր հրապարակած լրագրողը հայտնվել է բանտում

Ստամբուլի դատարանը թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի նախկին թղթակից Փելին Ունքերին դատապարտել է 1 տարի և 1 ամսվա ազատազրկման և պարտավորեցրել վճարել մոտ 8600 լիրա (1500 դոլար) փոխհատուցում:
Պատճառն այն է, որ Ունքերը «Cumhuriyet»-ում Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմի (այժմ Թուրքիայի Ազգային ժողովի նախագահ) որդիների օֆշորային սկանդալում ներգրավվածության մասին լուրեր էր հրապարակել:
Ինչպես հայտնի էր դարձել ավելի վաղ «Paradise Papers» անվանումը ստացած փաստաթղթերի հրապարակումից հետո օֆշորային սկանդալի կենտրոնում էին հայտնվել Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը և նրա որդիները: Փաստաթղթերից հայտնի էր դարձել որ վարչապետի որդիները՝ Էրքամ Յըլդըրըմը, Բյուլենթ Յըլդըրըմը Մալթայում ունեն 5 ընկերություններ (Hawke Bay Marine Co, Black Eagle Marine, South Seas Shipping N.V., Dertel Shipping Limited, Nova Warrior Limited.): Պարզվել էր նաև, որ Յըլդըրըմի որդիներից բացի նրա հորեղբայր Յըլմազ Յըլդըրըմը նույնպես օֆշորային գոտում իր անվամբ գրանցված 2 ընկերություն ունի:
Կայացրած որոշումից հետո լրագրողներից հետ զրույցում Ունքերը ասել է, որ վճիռն անարդար է, ինքը կատարել է իր լրագրողական պարտականությունները և պահանջելու է, որ իրեն արդարացնեն:
Թուրք թղթակիցը ազատազրկման է դատապարտվել «պետական ծառայողին վիրավորելու» հոդվածով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |