Իրավական12:36, 11 Հունվար 2019
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիրը 275.000 դոլարի փոխհատուցման դատեր է տանուլ տվել

Թուրքական դատարանները գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուին պարտավորեցրել են 1.5 մլն թուրքական լիրայի (275.000 դոլար) փոխհատուցումներ վճարել: Ի դեպ, բոլոր այդ դատավճիռները կայացվել են Քըլըչդարօղլուի՝ կուսակցության ղեկավարի պաշտոնում ընտրվելուց (2010 թ.) հետո:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իրեն վիրավորելու համար Քըլըչդարօղլուի դեմ ընդհանուր առմամբ 147.000 (27000 դոլար) լիրայի փոխհատուցման պահանջով դատական գործընթացներ է նախաձեռնել Անկարայի դատարաններում:
Անկարայում ընդդիմադիր կուսակցապետին «իրենց վիրավորելու համար» դատի են տվել նաև մի շարք պետական պաշտոնյաներ: Դրանցից առավել աղմկահարույցը Կայսերիի (Կեսարիա) քաղաքապետ Մահմութ Օզհասեքիի՝ Քըլըչդարօղլուի ու ԺՀԿ-ական պատգամավոր Շևքի Քուլքուլօղլուի դեմ նախաձեռնած դատական գործընթացն էր:
Դրա արդյունքում Օզհասեքին ստացել է 85.000 լիրա (15.600 դոլար) փոխհատուցում, գնել 3.5 տոննա երշիկ ու բաժանել Կայսերիի բնակչությանը:
Ամենամեծ փոխհատուցումը Քըլըչդարօղլուն կրկին վճարել է Էրդողանին՝ Մեն կղզու գործով տեղի ունեցած դատավարության հետևանքով: Թուրքիայի նախագահի համար այդ անգամ դատարան դիմելու պատճառ էր դարձել Քըլըչդարօղլուի հայտարարությունն այն մասին, թե Էրդողանի հարազատները Մեն կղզում գրանցված օֆշորային ընկերություններ ունեն ու գումարներ են փոխանցել կղզի: Այս անգամ Ստամբուլի դատարանը ընդդիմադիր կուսակցապետին պարտավորեցրել էր 698000 դոլար (128000 դոլար) փոխհատուցում վճարել:
Նշվում է, որ Քըլըչդարօղլուի գումարային պարտավորությունների մարմանն օգնելու նպատակով ԺՀԿ-ի խորհրդարանական խմբակցությունը վերջերս հիմնադրամ ստեղծելու որոշում է կայացրել: Խոշոր չափով փոխհատուցումները վճարելու համար ընդդիմադիր կուսակցության առաջնորդը ստիպված է եղել վաճառել նաև իր ամառանոցը, որն ըստ խոսակցությունների արժեցել է կես միլիոն լիրա: Վերջին հայտարարագրի մեջ էլ Քըլըչդարօղլուն նշել է 200000 լիրայի (36700 դոլար) պարտավորության մասին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |