Տնտեսական10:39, 14 Հունվար 2019
Թուրքիայում 2018թ. մեքենաշինական արդյունաբերության ոլորտում անկում է գրանցվել
Թուրքիայի «Մեքենաշինության արդյունաբերության հիմնադրամը» (ԱԱՀ) տեղեկություն է հրապարակել 2018թ. երկրի մեքենաշինական արդյունաբերության ոլորտում ընդհանուր արտադրանքի ծավալի և արտահանման վերաբերյալ:
Ըստ ԱԱՀ-ի` 2018թ. Թուրքիայում մեքենաշինության ոլորտում դրական քայլեր են նկատվել մասնավորապես տարվա վերջին քառորդում, իսկ դժվարությունները պայմանավորված են եղել դոլարի նկատմամբ թուրքական ազգային արժույթի` թուրքական լիրայի արժեզրկման հետ:
2017թ. հետ համեմատ 2018թ. ընդհանուր արտադրությունը 9%-ով նվազել է` կազմելով 1 մլն 550.150 միավոր, իսկ ավտոմոբիլային արտադրությունը, նախորդ տարվա համեմատ 10% նվազելով, կազմել է 1 մլն 26.461 միավոր:
ԱԱՀ-ն փոխանցում է, որ 2018թ. ընդհանուր մեքենաշինական արտադրանքի արտահանումը 2017թ. հետ համեմատ 1%-ով նվազել է` կազմելով 1 մլն 318.869 միավոր, իսկ ավտոմեքենաների արտահանումը 5% նահանջելով` կազմել 875.147 միավոր:
Թուրքիան 2018թ. մեքենաշինության և ավտոմոբիլային շուկայում նախորդ տարվա համեմատ կտրուկ անկում է գրանցել: Մեքենաշինության ոլորտում արտահանման ծավալը կազմել է 32.2 մլրդ դոլար, իսկ ավտոմեքենաների արտահանումը`12.4 մլրդ դոլար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ըստ այդմ՝ Թուրքիան կարող է շարունակել բնական գազի պարտքը վճարել «Գազպրոմ» բանկի միջոցով։
Հիշեցնենք, որ հիշյալ բանկը Թուրքիայում իր գործունեությունը դադարեցրել էր 2019-ին:
Տնտեսական լուրերի հրապարակմամբ զբաղվող «The Economist» բրիտանական պարբերականը հրապարակել է ամենալավ տնտեսությունն ունեցող երկրների ցանկը:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի և Գերմանիայի արտգործնախարարներն անդրադարձել են Թուրքիա-ԵՄ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան գործընթացին և Սիրիայում տիրող իրավիճակին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |