Միջազգային07:22, 14 Հունվար 2019
ԱՄՆ-ում առաջին անգամ թուրք քաղաքապետ է ընտրվել
Հունվարի 4-ին ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Չեթհեմ քաղաքի քաղաքապետ է ընտրվել ազգությամբ թուրք, Թուրքիայի և ԱՄՆ-ի քաղաքացի, ամերիկաբնակ Թայֆուն Սելենը։ Սա առաջին դեպքն է, երբ ազգությամբ թուրքն ԱՄՆ-ում զբաղեցնում է նման պաշտոն։ Սելենն ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության անդամ է։
Այդ պաշտոնին ընտրվելու կապակցությամբ, թուրք պաշտոնյան զրուցել է թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալության հետ։ Սելենը պատմել է, որ ինքն ԱՄՆ է տեղափոխվել 1996թ-ին։ Կրթությունը ստացել է Թուրքիայում։ Ավարտել է Ստամբուլի տեխնիկական համալսարանի ճարտարապետության ֆակուլտետը։
Նա հույս է հայտնել, որ այդ պաշտոնում իր ընտրվելը կոգեշնչի տեղի թուրք բնակչությանը և վերջինս ԱՄՆ-ում կսկսի ավելի շատ ներգրավվածություն ունենալ քաղաքականության մեջ։ Չեթհեմը բավականին կոնսերվատիվ քաղաք է, և ներգաղթյալները շատ քիչ դեպքերում են լավ ընդունելության արժանանում։ Չեթհեմն ԱՄՆ-ի այն քաղաքներից է, որտեղ ամենից քիչ ներգաղթյալներ են բնակվում։
Սելենը նաև ասել է, որ իր պաշտոնավարման ընթացքում ամեն ինչ կանի, որպեսզի արդարացնի տեղի թուրք բնակչության սպասելիքները, չնայած, որ վերջիններիս թիվը փոքրաթիվ են։ Թուրք քաղաքապետը, լինելով ԱՄՆ-ի «Հանրապետական կուսակցության» անդամ, քննադատել է Դոնալդ Թրամփի ՝ երկրի ներսում վարած քաղաքականությունը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
Ստորագրահավքի արդյունքները ներկայացվելու են Թուրքիայի խորհրդարան (մեջլիս):
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |