Ռազմական12:36, 14 Հունվար 2019
Ռուսաստանը մտահոգված է, որ Թուրքիան Ուկրաինային վաճառելու է հարվածային անօդաչու թռչող սարքեր

Ռուսաստանը մտահոգված է թուրք-ուկրաինական ռազմական գործակցությամբ։
Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան արձագանքել է թուրք-ուկրաինական պայմանագրին, որով թուրքական արտադրության «Bayraktar TB2» մակնիշի հարվածային անօդաչու թռչող սարքերը վաճառվելու են Կիևին։
«Երկկողմ ռազմատեխնիկական համագործակցությունը, ինքնիշխան պետությունների իրավունքն է։ Խնդիրը պարզապես այն է, որ Ուկրաինայում ներքին ռազմական ճգնաժամ է, կամ այլ կերպ ասած՝ քաղաքացիական պատերազմ։ Այդ ներքին ճգնաժամն ունի միջազգային մասշտաբներ, քանի որ կարգավորման գործընթացում ներգրավված են տարբեր երկրներ, ինչպես նաև միջազգային կազմակերպություններ, որոնք կողմ են, որ խնդիրը լուծվի խաղաղ ճանապարհով։ Հետևաբար զինամթերքի մատակարարումը Կիևի ռեժիմին չպետք է վերածվի այնպիսի գործոնի, որն ավելի կխորացնի ներուկրաինական ճգնաժամը»,-ասել է Զախարովան։
Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հայտնեց, որ «Укроборонпром» կոնցեռնը թուրքական կողմի հետ ստորագրել է պայմանագիր, որով Անկարան Կիևին կմատակարարի«Bayraktar TB2» մակնիշի հարվածային անօդաչու թռչող սարքեր։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |