Տնտեսական11:23, 14 Հունվար 2019
Թուրքիայում 2018թ․ առևտրային չվերթները կազմել են իրականացված թռիչքների 88 տոկոսը

Թուրքիայում 2018թ․ նախորդ տարվա համեմատ 6․7 տոկոսով ավելացել է առևտրային չվերթների թիվը։ Թեմային անդրադարձել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառույցների նախարար Ջահիթ Թուրհանը։ Նա նշել է, որ յուրաքանչյուր 15 րոպեն մեկ Թուրքիայի օդային տարածքում մեկ թռիչք է իրականացվում։
Թուրհանը տեղեկացրել է, որ նախորդ տարվա ավարտի դրությամբ Թուրքիայի օդանավակայաններում գրանցված թռիչքների և վայրէջքների 88 տոկոսը առևտրային չվերթներ են եղել։ Եթե 2017թ․ առևտրային չվերթների թիվը կազմել էր 1 մլն 272․341, ապա 2018թ․ տարեվերջի դրությամբ այդ թիվը կազմել է 1 մլն 357․743։
Թուրքիայի տարբեր նահանգների միջև 2018թ․ իրականացված ներքին թռիչքների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է 1․8 տոկոսով՝ կազմելով 839․223, իսկ արտաքին թռիչքների թիվը ավելացել է 9․9 տոկոսով՝ կազմելով 649․553։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |