Իրավական09:58, 14 Հունվար 2019
Թուրքիայում վերջին 4 տարում 69 տոկոսով աճել է զենքի կիրառմամբ հանցագործությունների թիվը

Թուրքիայում 2018թ․ զենքի կիրառությամբ տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ զեկույց է հրապարակվել։ Այն կազմել է շարքային քաղաքացիների կողմից զենքի պահպանման և օգտագործման դեմ պայքարող «Umut» հիմնադրամը։
Զեկույցի համաձայն՝ 2018թ․ թուրքական մամուլում տեղեկություններ են հրապարակվել 3․679 զինված հարձակման մասին։ Նշենք, որ 2015թ․ մամուլում արտացոլված նմանատիպ դեպքերի թիվը կազմել էր 2․175։
Այսպիսով, վերջին 4 տարվա ընթացքում 69 տոկոսով ավելացել է հասարակության շրջանում այնպիսի զինված միջադեպերի թիվը, որոնց արդյունքում վիրավորներ կամ զոհեր են եղել։
2018թ․ զենքի կիրառմամբ ամենաշատ դեպքերը գրանցվել Մարմարայում։ 2015թ․-ի համեմատ այս տարածաշրջանում զինված միջադեպերի թիվն աճել է 88 տոկոսով։ Ամենամեծ աճը գրանցվել է Միջին Անատոլիայի տարածաշրջանում։ Այստեղ զինված հարձակումների կամ զենքի կիրառությամբ այլ հանցագործությունների թիվն աճել է 128 տոկոսով։
Նախորդ տարի Մարմարայի տարածաշրջանում գրանցվել է 1․032, Կենտրոնական Անատոլիայում՝ 646, Միջերկրածովյան տարածաշրջանում՝ 503, Սևծովյան տարածաշրջանում՝ 483, Էգեյան տարածաշրջանում՝ 442, Հարավարևելյան Անատոլիայում՝ 357 և Արևելյան Անատոլիայում՝ 216 զինված միջադեպ։
2018թ․ ընթացքում ինքնաձիգների, ատրճանակների ու կտրող-ծակող գործիքների կիրառմամբ գրանցված միջադեպերի արդյունքում Թուրքիայում վիրավորվել է 3․762, զոհվել՝ 2․272 մարդ։
Այդ հանցագործություններից 1․478-ը կատարվել է ինքնաձիգի, 1․429-ը՝ ատրճանակի (ընդ որում՝ 1000-ից ավելի դեպքում՝ ծառայողական ատրճանակի), 772-ը՝ կտրող-ծակող գործիքների կիրառմամբ։
2015թ․ գրանցված հանցագործությունների ժամանակ օգտագործվել էր 857 ինքնաձիգ, 605 ատրճանակ, 87 ծառայողական զենք և 626 կտրող-ծակող գործիք։
Նշենք, որ Թուրքիայում ցանկացած քաղաքացի, այդ թվում նաև՝ անչափահասները, կարող են ինտերնետի օգնությամբ զենք պատվիրել և այն կառաքվի նրանց ցանկացած հասցեով։
Զեկույցի հեղինակներն առաջարկել են ներքին գործերի նախարարությանը և այլ պատասխանատու մարմիններին՝ կանխարգելել ինտերնետի միջոցով զենքի ազատ վաճառքը, փոփոխություններ մտցնել զենքի պահպանման և կիրառության մասին օրենքում, ինչպես նաև՝ ողջ երկրում իրականացնել կրթական-տեղեկատվական ծրագրեր՝ ընտանիքներում երեխաներին և կանանց ուղղված բռնության դեպեքրի կանխարգելման նպատակով։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |