Տնտեսական08:38, 15 Հունվար 2019
Թուրքիայում անօդաչու թռչող սարքերի թիվը տարեցտարի ավելանում է

Թուրքիայի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը տվյալներ է հրապարակել անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) քանակի և դրանք կառավարող մասնագետների թվի վերաբերյալ:
Ըստ տվյալների` ԱԹՍ-ների թիվը 2018թ. Թուրքիայում ավելացել է 7000-ով` հասնելով 27.000-ի, իսկ ԱԹՍ-ները կառավարող մասնագետների թիվը 13.000-ով ավելանալով` հասել 35.000-ի:
Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը նշում է, որ 2016թ. ԱԹՍ կառավարող մասնագետների թիվը կազմում էր 11.839, 2017թ.`22.195, իսկ ԱԹՍ-ների քանակը 2016թ. 8.349 էր, 2017թ.` 20.813:
Թուրքիայում 29 կրթական հաստատություն կա, որտեղ ուսուցանվում են ԱԹՍ-ների կառավարման մեթոդները: Այդպիսի կրթական հաստատություններ կան Անկարա, Ստամբուլ, Էսքիշեհիր, Նեվշեհիր, Սամսուն, Քայսերի (Կեսարիա), Քոնիա, Բուրդուր, Էլազըղ (Խարբերդ), Քոջաելի, Թոքաթ և Անթալիա քաղաքներում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |