Տնտեսական09:07, 15 Հունվար 2019
Կիբեռ հարձակումների ամենամեծ ռիսկին ենթակա երկիրը Թուրքիան է

Թուրքիան կիբեռ հարձակումների վտանգին ենթակա թիվ մեկ երկիրն է աշխարհում։ Այս մասին հայտարարել է թուրքական IBS ապահովագրական բրոքերային ընկերության ղեկավար Մուրաթ Չիֆթչին։
Նրա խոսքով՝ կիբեռ հարձակման ենթարկվելու դեպքում թուրքական ընկերությունները կարող են կորցնել իրենց տվյալների բազան, կարող է արգելափակվել համակարգը, իսկ այնուհետև ցանցահենները (հաքերներ) կարող են այդ տվյալների դիմաց փրկագին պահանջել։
Չիֆթչիի խոսքով՝ կիբեռ հարձակումների վտանգն արդեն գտնվում է թուրքական ընկերությունների ղեկավարությունների օրակարգում։ «Մեր երկիրը դեռ առանձնապես մեծ վնասներ չի կրել կիբեռ հարձակումներից, սակայն վտանգը գնալով ահագնանում է», - նշել է Չիֆթչին։
Նա նկատել է տվել, որ շուրջ 5-10 տարի առաջ թուրքական ընկերությունները միանշանակ համոզված էին, որ կիբեռ հարձակումները իրենց չեն սպառնում։ Իսկ այսօր ոչ մի ընկերություն չի կարող հայտարարել, թե պաշտպանված է նման հարձակումներից։ Յուրքանչյուր պահ յուրաքանչյուր ընկերություն կարող է կիբեռ հարձակման ենթարկվել։ Չիֆթչին նշել է, որ այս առումով կիբեռ հարձակումների դեմ ապահովագրությունը կարող է նվազեցնել հնարավոր վնասի ռիսկը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |