Քաղաքական07:55, 16 Հունվար 2019
Հայտնի են դարձել Անկարայի՝ Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի հիմնելու ծրագրի մանրամասները
Սիրիայի հյուսիսում Թուրքիայի վերահսկողությամբ անվտանգության գոտի պետք է հիմնվի: Այս մասին հայտնի դարձավ ԱՄՆ-ի ու Թուրքիայի նախագահների՝ նախօրեին կայացած հեռախոսազրույցից:
Թեմայի վերաբերյալ Թրամփը Twitter-ում կատարած գրառմամբ տեղեկացրել էր, որ անվտանգության գոտին ունենալու է 32 կմ խորություն:
Թուրքական «Sabah» իշխանամետ թերթի կայքում որոշ մանրամասներ է ներկայացվել այդ անվտանգության գոտու թուրքական ծրագրի վերաբերյալ, որն ըստ էության հանդիսանում է Սիրիայի հյուսիս, այսինքն Եփրատ գետից արևելք ընկած տարածքներ ներխուժելու պլանի այլընտրանքը:
Ըստ թուրքական աղբյուրի՝ Թուրքիայի ծրագիրն այսպիսինն է.
«1. Առավել նախընտրելի է, որ անվտանգության գոտու սահմանները հայտարարվեն ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի կողմից: Դրանով անվտանգության գոտու հիմնումը միջազգային լեգիտիմություն կունենա:
2. Անվտանգության գոտու հիմնական նպատակը պետք է լինի Թուրքիայում ապաստանած սիրիացի փախստականներին հայրենիք վերադարձնելը, տարածաշրջանը «ահաբեկչությունից» (այս ձևակերպման տակ թուրքական կողմը սովորաբար ներառում է նաև սիրիայի հյուսիսի քրդական ուժերին-խմբ.) մաքրելը, ահաբեկչական ուժերի կրկին տարածաշրջան մուտքը կանխելը, քաղաքացիական բնակչության անվտանգությունն ապահովելը:
3. Տարածաշրջանից ԱՄՆ-ի զինուժի դուրս գալուց հետո այդ շրջաններում Թուրքիան պետք է հաստատի իր ներկայությունը:
4. Անվտանգության գոտին պետք է վերահսկվի Թուրքիայի զինված ուժերի և «Սիրիայի ազատ բանակ»-ի (Թուրքիայի կողմից հովանավորվող Սիրիայի կառավարությանն ընդդիմադիր զինված խմբավորում-խմբ.) կողմից:
5. Անվտանգության գոտում թռիչքների համար արգելված հատվածներ են հիմնվելու, որով ահաբեկչական կազմակերպությանը չի տրվի պաշտպանվելու հնարավորություն:
6. Թուրքիան կարողանալու է անհապաղ միջամտություն ցույց տալ ահաբեկչական հարձակումների դեպքում:
7. Անվտանգության գոտին հիմնվում է Ասադի դաժան ռեժիմի և ահաբեկչական կազմակերպությունների դեմ:
8. Երկրոդ քայլը լինելու է քաղաքացիական բնակչության տեղաբաշխման նախագիծն իրականացնելը:
9. Անվտանգության գոտու ներսում ազատագրված քաղաքներում բնակեցվելու են այդ տարածաշրջանի բնակիչները:
10. Կառավարումն իրականացվելու է տեղի բնակչության ձևավորած խորհուրդների կողմից»:
Ավելացնենք, որ Սիրիայի հյուսիսում իր վերահսկողությունը հաստատելու Թուրքիայի հիմնական մոտիվացիան այն է, որ տեղի քրդական ուժերին զրկի հզորանալու, ինչպես նաև հետագայում պետական միավորում կամ ինքնավարություն հիմնելու հնարավորությունից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել։ Այն անցել է փակ ձևաչափով։
Նախարարության «X»-ում կատարած գրառման մեջ նշվում է, որ հանդիպումը կայացել է «ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում»։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |