Տնտեսական09:25, 16 Հունվար 2019
Էրդողանի գլխավոր խորհրդականը հանդիպել է ադրբեջանցի գործարարների հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական Յալչըն Թոփչուն հանդիպել է Թուրքիայում գործունեություն ծավալող ադրբեջանցի գործարարներ հետ։
Հանդիպման ժամանակ Թոփչուն խոսել է թուրք-ադրբեջանական տնտեսական հարաբերությունների և համատեղ նախագծերի հեռանկարների մասին։ Նրա խոսքերով 2019թ. Թուրքիայի և Ադրբեջանի միջև ստորագվելու է նոր առևտրային պայմանագիր, որի շնորհիվ աճելու է երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալները։
Էրդողանի գլխավոր խորհրդականը թուրք-ադրբեջանական տնտեսական հարաբերություններում կարևոր գործոն է համարել «TANAP» գազատարը, ինչպես նաև Թուրքիայի տնտեսության մասնավոր ոլորտում Ադրբեջանի կատարած ամենախոշոր ներդրման արդյունքում ստեղծված և 20 գործարանից կազմված «STAR» նավթավերամշակման գործարանային համալիրը, որի նախագիծը ունի 6.5 մլրդ արժողություն։ Ըստ Թոփչուի՝ այդ գործարանը տնտեսապես մեծ օգուտ է բերելու երկու երկրներիn։ Բացի այդ գործարանում աշխատանք կգտնեն բազմաթիվ մարդիկ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |