Քաղաքական11:17, 16 Հունվար 2019
Թուրքիան խաթարում է կայունությունը Լիբիայում. երկրի խորհրդարանը միջոցներ կձեռնարկի Անկարայի դեմ
Լիբիայի նավահանգիստներից մեկում հունվարի 8-ին առգրավվել է Թուրքիայից այդ երկիր ուղարկված զենքի ևս մեկ խմբաքանակ: Ըստ Լիբիայի մաքսային ծառայության հայտարարության՝ Թուրքիայից երկրի Միսրաթա նավահանգիստ ուղարկված մանկական խաղալիքների ու կահույքի մեջ թաքցված 556 փաթեթներում 20.000 ատրճանակ է հայտնաբերվել: Լիբիայի իշխանությունների տեղեկություններով զենքերը փոխանցվում են երկրի ներսում գործող ահաբեկիչներին:
Թեմայի վերաբերյալ «Sputnik» գործակալությանը տված հարցազրույցում Լիբիայի խորհրդարանի մամուլի քարտուղար Ֆաթիհ ալ-Մարյամին հայտարարել է, որ Թուրքիան նմանատիպ քայլերով ցանկանում է խաթարել կայունությունը Լիբիայում: Ալ-Մարյամին ավելացրել է, որ առաջիկայում խորհրդարանը համապատասխան քայլեր կձեռնարկի Թուրքիայի հետ հարաբերությունների մասով:
«Լիբիայի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովը և ներքին ու արտաքին անվտանգության հանձնաժողովը Թուրքիայի հետ հարաբերությունների համատեքստում մի շարք քայլեր կիրականացնեն: Դա կլինի խորհրդարանի հաջորդ նիստի ընթացքում: Թուրքիան ցանկանում է խաթարել կայունությունը Լիբիայում. զենքի մատակարարումներով ու երիտասարդներին մոլորեցնող տեղեկատվության տարածումով քաոսի սերմեր է ցանում»,- ասել է Լիբիացի պաշտոնյան:
Ավելի վաղ էլ Լիբիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր դեկտեմբերի 17-18-ին Լիբիայի Հոմս նավահանգստից Թուրքիայից ուղարկված զենք-զինամթերքի 2 մեծ խմբաքանակ առգրավելու մասին: Ըստ Լիբիայի ՊՆ-ի՝ այդ անօրինական զենքը նախատեսվում էր օգտագործել երկրում ահաբեկչական հարձակումներ կազմակերպելու նպատակով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել։ Այն անցել է փակ ձևաչափով։
Նախարարության «X»-ում կատարած գրառման մեջ նշվում է, որ հանդիպումը կայացել է «ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում»։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |