Տարածաշրջան12:18, 16 Հունվար 2019
Սիրիայում ստեղծվելիք անվտանգության գոտին կանցնի Թուրքիայի վերահսկողության տակ

Սիրիայի հյուսիսում ստեղծվելիք անվտանգության գոտին վերահսկվելու է Թուրքիայի կողմից։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը։ Ինչպես հայտնի է, անվտանգության գոտի ստեղծելու հարցը քննարկվել էր Էրդողանի ու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հեռախոսազրույց ժամանակ։
Ըստ Քալընի՝ Թուրքիան շարունակելու է պայքար մղել Սիրիայի քուրդ զինյալների դեմ, որոնց համարում է ահաբեկիչներ
Նա նկատել է տվել, որ Թուրքիայի նպատակներն Իդլիբում փոփոխության չեն ենթարկվել, և Անկարայի համար գլխավոր նպատակն է այդ շրջանում կայունություն հաստատելը։
Էրդողանի մամուլի խոսնակը նաև տեղեկացրել է, որ հունվարի 23-ին Էրդողանը մեկնելու է Մոսկվա, որտեղ ռուսական կողմի հետ քննարկելու է Սիրիայում ամերիկյան զինուժի դուրսբերման հարցը, ինչպես նաև թուրք-ռուսական հարաբերությունների առանցքային խնդիրները։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |