06:16, 17 Հունվար 2019
Թուրքիան ցանկանում է ԱՄՆ-ի հետ համատեղ արտադրել Patriot համակարգեր
Ամերիկյան արտադրության հակաօդային պաշտպանության զենիթահրթիռային «Patriot» համակարգերը Թուրքիային մատակարարելու համար Անկարա է մեկնել ամերիկյան պատվիրակություն։ Վերջինիս հետ բանակցություններին մասնակցել են նաև Թուրքիայի արտգործնախարարության և ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչներ։ Թուրքական կողմը ցանկություն է հայտնել Patriot-ների համատեղ արտադրություն սկսել ԱՄՆ-ի հետ:
Իր հերթին ամերիկյան պատվիրակությունն անհանգստություն է հայտնել, որ Թուրքիային մատակարարվելիք ամերիկյան F-35 կործանիչների տեխնոլոգիաները կարող են հայտնվել Ռուսաստանի ձեռքում՝ հաշվի առնելով վերջին շրջանում թուրք-ռուսական հարաբերությունների ամրապնդումը։ Պահանջ է ներկայացվել, որ Թուրքիան այդ ամենը կանխելու համար միջոցներ ձեռնարկի։
Հիշեցնենք, որ թուրքիան արդեն Ռուսաստանի հետ պայմանագիր է կնքել S-400 ՀՕՊ համակարգերի մատակարարման վերաբերյալ, ինչը մեծապես անհանգստացրել էր Վաշինգտոնին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |