Իրավական09:16, 17 Հունվար 2019
Էրդողանին քննդատող ամերիկաբնակ թուրք բասկետբոլիստին ցանկանում են կալանավորել

ԱՄՆ-ի բասկետբոլի պրոֆեսիոնալ լիգայի «New York Knicks» թիմի խաղացող, ազգությամբ թուրք, ամերիկաբնակ Էնես Քանթերին Թուրքիայում ցանկանում են կալանավորել։ Նրան մեղադրում են «գյուլենական համայնքի հետ» կապ ունենալու մեջ։
Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազությունը համապատասխան դիմումներ է ուղարկել Թուրքիայի արդարադատության նախարարություն, որպեսզի Քանթերը ներառվի վտանգավոր հանցագործների «կարմիր ցուցակում»։
Աղբյուրը նշում է, որ եթե նախարարությունը դրական պատասխան տա այդ դիմումին, ապա Ստամբուլի դատախազազությունն ԱՄՆ-ից պահանջելու է բասկետբոլիստի արտահանձնել:
Մեղադրականում ասվում է, որ Քանթերը սոցցանցում այնպիսի գրառում է կատարել, որն ապացուցում է նրա կապը գյուլենական համայնքի հետ: Ըստ դատախազության՝ սոցցանցում կատարած գրառման մեջ Քանթերը գյուլենական համայնքի առաջնորդ, Թուրքիայի իշխանությունների կողմից հետախուզվող, թուրք միլիարդատեր, իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին անվանել է «ուսուցիչ»:
Հիշեցնենք, որ Էնես Քանթերը հայտնի է Էրդողանի հասցեին արվող կոշտ քննադատություններով։ Բասկետբոլիստը կտրականապես դեմ է Թուրքիայում Էրդողանի վարած ներքին քաղաքականությանը։
BBC-ի հետ զրույցում Քանթերն ավելի վաղ ասել էր.
«Ես բարձրաձայն եմ քննադատում Էրդողանին, այդ իսկ պատճառով ինձ ապահով չեմ զգում: Բայց ես կշարունակեմ բարձրաձայն ու հրապարակային խոսել: Թող ողջ աշխարհն իմանա, թե Թուրքիայում ինչեր են կատարվում»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |