Միջազգային12:33, 17 Հունվար 2019
Թուրքիան և Մոլդովան պայմանավորվել են քաղաքացիների փոխադարձ այցերը կազմակերպել նաև ներքին անձնագրերով
Թուրքիան և Մոլդովան փոփոխություններ են մտցրել ավելի վաղ կողմերի միջև կնքված «Վիզային ռեժիմի չեղարկման» պայմանագրում։ Երկու երկրների միջև 2012թ․ նոյեմբերի 1-ին Անկարայում ստորագրված պայմանագրով արդեն իսկ չեղարկվել էր վիզա ստանալու անհրաժեշտությունը՝ անձնագրով ճամփորդելու պարագայում։ Այդ պայմանագիրը ուժի մեջ էր մտել 2014թ․ հունիսի 1-ին։
Իսկ 2018թ․ հոկտեմբերի 17-ին Քիշնևում Թուրքիայի և Մոլդովայի միջև կնքվել է «Վիզային ռեժիմը փոխադարձաբար չեղարկելու մասին պայմանագրին» կից մի արձանագրություն, որը արդեն հրապարակվել է Թուրքիայի կառավարության պաշտոնաթերթում։ Ըստ այդմ՝ առանց վիզայի ճամփորդելու հնարավորություն է տրվում ոչ միայն անձնագրով, այլև նույնականացման քարտով կամ այլ ճամփորդական փաստաթղթով ուղևորություն կատարող Թուրքիայի և Մոլդովայի քաղաքացիներին։
Այսպիսով, Թուրքիայի և Մոլդովայի քաղաքացիները այսուհետ անկախ անձնագրի տեսակից կարող են առանց վիզայի փոխադարձ այցելություններ կատարել՝ տվյալ երկրում մնալով ոչ ավել, քան 90 օր՝ միմյանց հաջորդող վեց ամսվա ընթացքում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
Ստորագրահավքի արդյունքները ներկայացվելու են Թուրքիայի խորհրդարան (մեջլիս):
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |