Հասարակական13:37, 18 Հունվար 2019
Ամերիկահայ գրողը դրամահավաք է սկսել Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին ծառատունկ իրականացնելու համար

Ամերիկահայ գրող, հասարակական գործիչ Աննա Աստվածատրյան-Տուրկոտը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «Թալինում Բաքվի հիշատակի անտառ» խորագրով դրամահավաք է սկսել: Դրամահավաքի նպատակն է Հայաստանի Թալին քաղաքի մոտակայքում 2 հա մակերեսով տարածքում ծառատունկ իրականացնել: Նա նախաձեռնության մասին գրել է, որ նախագիծն իրականացվելու է «Հայաստան ծառատունկ ծրագրի» հետ միասին և նվիրված է լինելու Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին ու վերապրածներին:
Դրահամաքի նկարագրության մեջ ամերիկահայ գրողը նշել է, որ Արցախի հայության ինքնորոշման պայքարին Ադրբեջանը պատասխանեց 1988թ. Սումգայիթում և Կիրովաբադում հայերի կոտորածներով: Ըստ Աստվածատրյան-Տուրկոտի՝ չնայած այդ քաղաքաներում հայերի ջարդեր կազմակերպվեցին, սակայն ոչ ոք չէր սպասում, որ նույն բանը տեղի կունենա արդյունաբերական, զարգացած և քաղաքակիրթ Բաքվում: Սակայն 1990թ հունվարի 12-ին Բաքվում սկսվեց հայերի կոտորածը, որ տևեց 7 օր:
«Այդ ընթացքում հարյուրավոր, որոշ հաշվարկներով հազարավոր հայերի ծեծեցին, խոշտանգեցին, բռնաբարեցին և սպանեցին: Նրանց բնակարանները թալանեցին և այրեցին»:
Աստվածատրյան-Տուրկոտը նշել է, որ այդ ամենի հետևանքով Բաքուն հայաթափվեց, իսկ Ադրբեջանի ներկայիս իշխանությունները համակարգված կերպով ջնջում են Ադրբեջանի հայ համայնքի հետքերը և այդ երկրի պատմության և մշակույթի մեջ նրա հսկայական ներդրման մասին վկայությունները:
Անդարադառնալով ծառատունկի գաղափարին և տարածքի ընտրության հարցին՝ Աստվածատրյան-Տուրկոտը տեղեկացրել է, որ ժամանակին այդ տարածքն անտառածածկ է եղել, սակայն ծառերը կտրվել են 1990-ականներին էներգետիկ ճգնաժամի ժամանակ:
Նա նշել է, որ հույս ունի նախագիծը կյանքի կոչել մինչև 2020թ՝ Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի համար «Ակտիվ ծերացման ինդեքսը» 2024-ին հասել է շուրջ 30-ի:

Տարեսկզբից մինչև փետրվարի վերջ Թուրքիա է մեկնել 463․865 իրանցի՝ դառնալով օտարազգի տուրիստների ամենամեծ խումբը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել է Գազայում հումանիտար իրավիճակը և հրադադարի շուրջ բանակցություններում առկա վերջին զարգացումները։
Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը (ԻՊ) դուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության և հանգստության մեջ, կա՛մ այլ կերպ»
«Ես քաղաքական հավակնություններ չունեմ: Ինձ հաճախ են հարցնում այս մասին, բայց ես կցանկանայի մնալ ոչ կառավարական հատվածում»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |