Տարածաշրջան12:19, 18 Հունվար 2019
Թուրքիան զգուշացնում է Սիրիայի քրդերին, որ գրավված տարածքները պետք է վերադարձվեն

Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Համի Աքսոյն անդրադարձել է Սիրիայի վերջին զարգացումներին։ Թուրք պաշտոնյան խոսել է Սիրիայի քրդական ուժերի, Իդլիբի և Եփրատ գետի արևելյան հատվածում ստեղծված իրավիճակի մասին։ Անդրադարձ է կատարել Սիրիայից ամերիկյան ուժերի դուրսբերման հարցին։
Աքսոյի խոսքերով՝ Թուրքիան ընդհանուր առմամբ դրական է գնահատել Սիրիայից ամերիկյան ուժերի դուրսբերման մասին հայտարարությունը։ Այնուամենայնիվ, թուրք պաշտոնյան զգուշացրել է, որ ԱՄՆ-ի զինված ուժերի դուրսբերումը չպետք է ծառայեցվի Սիրիայի քրդական ուժերին: Այն տարածքները, որոնք քրդերը վերցրել են Սիրիայում տարիների ընթացքում, պետք է ետ վերցվեն:
Անդրադառնալով ապառազմանականացված գոտի հայտարարված Սիրիայի Իդլիբի հարցին՝ թուրք պաշտոնյան նշել է, որ Անկարան որևէ կերպ թույլ չի տա, որպեսզի Սիրիայի կառավարական ուժերն Իդլիբի վերաբերյալ ձեռքբերված համաձայնությունը խախտեն։ Նա Սիրիայի կառավարությանը մեղադրել է այն բանում, որ փորձում է խախտել Իդլիբի հրադադարը։
«Բաշար Ասադի նպատակը հրադադարի խախտումն է։ Վերջին ժամանակներս Հայաթ Թահրիր ալ Շամ ահաբեկչական կազմակերպությունը սկսել է հարձակվել Սիրիայի ընդդիմադիր ուժերի վրա։ Մենք ձեռնարկում ենք բոլոր միջոցները, որպեսզի կանխարգելենք սադրանքները։ Ակնկալում ենք, որ միջազգային հանրությունը կաջակցի Իդլիբի շուրջ ձեռքբերված համաձայնությանը»:
Աքսոյն ընդգծել է, որ Թուրքիան վճռական է տրամադրված Եփրատ գետի արևելյան հատվածում Սիրիայի քրդական ուժերի դեմ նոր ռազմական գործողություններ սկսելու հարցում։ Նրա բնորոշմամբ՝ Սիրիայի քրդական ուժերը վտանգ են ներկայացնում Թուրքիայի ազգային անվտանգությանը։
Աքսոյը հիշեցրել է ԱՄՆ-ին, որ ըստ թուրք-ամերիկյան համաձայնության (Մանբիչի շուրջ անցյալ տարի ձեռքբերված համաձայնություն)՝ Սիրիայի քրդական ուժերը պետք է դուրս գային Մանբիչից, բայց դեռ ոչ բոլոր քուրդ զինյալներն են հեռացել Մանբիչից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։

Թուրքիայի նախագահը նշել է, որ եվրաանդամակցության հարցն իրենց համար շարունակում է մնալ ռազմավարական նպատակ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։
Թուրք քաղաքապետը հակահայկական գրառում էր արել, ինչի համար Նուրհան Չեթինքայան հանցագործության մասին հաղորդում էր տվել Ստամբուլի դատախազություն։
Այդ քայլը թուրքական մամուլում մեծ տարածում է գտել և որակվել որպես դավաճանություն Թուրքիային և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությանը։
Օքթայ Սարալը Հայկո Ջեփքինին որակել է որպես երաժիշտի նմանակ, իսկ նրա արվեստը՝ անորոշ:
Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |