Տարածաշրջան10:32, 18 Հունվար 2019
Թուրքական լրատվամիջոցներին զայրացրել է թուրք մարզիկի կապերն ամերիկացի սենատորների հետ

Թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ ԱՄՆ-ի բասկետբոլի պրոֆեսիոնալ լիգայի «New York Knicks» թիմի խաղացող, ազգությամբ թուրք, ամերիկաբնակ Էնես Քանթերը։
Վերջինիս Թուրքիայում ցանկանում են կալանավորել։ Նրա նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում։ Նա մեղադրվում է Թուրքիայում ահաբեկչական համարվող «գյուլենական համայնքի» հետ կապեր ունենալու մեջ։ Քանթերը հայտնի է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարած ներքին քաղաքականության հասցեին կոշտ քննադատություններով:
Թուրք բասկետբոլիստը մի շարք հանդիպումներ է ունեցել այն ամերիկացի սենատորների հետ, որոնք հաճախակի քննադատության են ենթարկում թուրքական իշխանություններին։ Քանթերը հանդիպել է ԱՄՆ-ի հանրապետական սենատորներ Ջեյմս Լենքֆորդի, Մարկո Ռուբիոյի, դեմոկրատ Չակ Շումերի հետ։ Ամերիկացի սենատորները Քանթերի հետ հանդիպումից մի շարք լուսանկարներ են հրապարակել իրենց Twitter-էջում։
Մարկ Ռուբիոն իր էջում Քանթերի հետ հանդիպման վերաբերյալ գրել է.
«Էնես Քանթերը չի կարողանում խաղալ «New York Knicks» թիմում Թուրքիայի կառավարությունից ստացվող սպառնալիքների պատճառով։ Ես նրա հետ հանդիպել եմ։ Մենք քննարկել են Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպանության հարցը»։
Նա նաև դատապարտել էր այն, որ Թուքիան Քանթերի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել։
Ամերիկացի բասկետբոլիստը սենատորների հանդիպումների ժամանակ նույնպես քննարկել է Թուրքիայում տիրող իրավիճակը։ Սենատորները կիսել են Քանթերի մտահոգությունները Թուրքիայի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |