Տարածաշրջան06:11, 21 Հունվար 2019
Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահների միջև կայացել է հեռախոսազրույց
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել։ Ինչպես հաղորդում են Թուրքիայի նախագահականին մոտ կանգնած աղբյուրները, նախագահները քննարկել են թուրք-ամերիկյան հարաբերությունները, Սիրիայից ամերիկյան զինուժը դուրս բերելու հարցը և Մանբիչի խնդիրը։
Էրդողանը Թրամփին ցավակցություն է հայտնել Մանբիչում օրերս տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, որի ընթացքում ամերիկացի զինվորներ էին զոհվել։ Էրդողանը հայտնել է Թուրքիայի պատրաստակամությունը՝ ապահովելու Մանբիչի խաղաղ բնակչության անվտանգությունը, ինչպես նաև հնարավորինս սեղմ ժամկետներում տարածքը մաքրել ահաբեկիչներից՝ նկատի ունենալով ոչ միայն «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությանը, այլ նաև Սիրիայի քուրդ զինյալներին։ Այդ նպատակով Էրդողանն առաջարկել է, որ Սիրիայում ստեղծվելիք անվտանգության գոտու վերաբերյալ Թուրքիայի ու ԱՄՆ-ի զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի միջև սկսված խորհրդակություններն արագացված կերպով շարունակվեն։
Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում նախագահների միջև ձեռք է բերվել համաձայնություն Սիրիայում առկա մի շարք խնդիրների լուծման հարցում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Սիրիայում անհրաժեշտ է 32կմ խորությամբ անվտանգության գոտի ստեղծել: Էրդողանի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընն էլ աջակցություն էր հայտնել Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտու ստեղծմանը՝ հավելելով, որ Թուրքիան կվերահսկի այդ գոտին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |