Տարածաշրջան10:18, 21 Հունվար 2019
Բիթլիսի 43 գյուղական բնակավայրերում պարետային ժամ է հայտարարվել

Թուրքիայի Բիթլիսի (պատմ. Բաղեշ) նահանգի 43 մեծ ու փոքր գյուղական բնակավայրերում պարետային ժամ (փողոց դուրս գալու արգելք) է հայտարարվել:
Նահանգապետարանի տարածած հայտարարության մեջ նշվել է, որ պարետային ժամը ուժի մեջ է մտել հունվարի 21-ի առավոտյան ժամը 6:00-ից սկսած և շարունակվելու է այնքան ժամանակ մինչև դրա ավարտի մասին նահանգապետարանից նոր հայտարարություն չարվի:
Նշվում է, որ այս անգամ պարետային ժամի ընթացում չի խոչընդոտվի դպրոցների ուսումնական գործընթացը:
Պարետային ժամը մտցվել է շրջանում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) զինյալների դեմ Թուրքիայի ուժայինների դեմ անցկացվող գործողությունների շրջանակներում:
Հավելենք, որ ըստ Թուրքիայի մարդու իրավունքների հիմնադրամի տվյալների՝ վերջին 3.5 տարվա ընթացքում Բիթլիսում առնվազն 20 անգամ պարետային ժամ է հայտարարվել: Այս ցուցանիշով առաջինը քրդերի կողմից իրենց կենտրոնը համարվող Դիարբեքիրն է: 2015-ի օգոստոսից մինչև 2019-ի հունվարը ընկած ժամանակահատվածում նահանգի առանձին շրջաններում ընդհանուր առմամբ 204 անգամ պարետային ժամ է մտցվել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |