Իրավական07:27, 22 Հունվար 2019
Ահաբեկչության հետ կապի մեղադրանքով Թուրքիայում 33․000 քաղաքացի է բանտարկվել
«Արդարություն տուժածների համար» միությունը Թուրքիայում ուսումնասիրել է «արտակարգ դրության» (OHAL) ռեժիմի պայմաններում գրանցված իրավախախտումները և այդ մասին զեկույց է հրապարակել։ 2018թ․ օգոստոսի 2-ից սեպտեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում միությունը հարցումներ է անցկացրել ռեժիմից տուժած 3․776 քաղաքացու հետ։
Ըստ զեկույցի՝ 2016թ․ հունիսի 20-ին հայտարարված և 2018թ․ հուլիսի 18-ին դադարեցված «արտակարգ դրության» ռեժիմի պայմաններում դատական վարույթ է իրականացվել շուրջ 446․000 քաղաղացու դեմ։
Ներկայումս ավելի քան 100․000 անձի դեմ հետաքննություն է տարվում, ընթացքի մեջ է ավելի քան 48․000 քրգործ։ Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող «Ֆեթհուլլահական խմբավորման» (FETÖ) անդամ լինելու կամ հեղաշրջման փորձին մասնակցելու մեղադրանքով բանտերում գտնվող քաղաքացիների թիվը հատել է 33․000-ի սահմանը։
Զեկույցում արձանագրված տվյալների համաձայն՝ այսպես կոչված օրենքի ուժ ունեցող որոշումների (KHK) ուժով աշխատանքից հեռացված կամ այլ իրավական հետապնդումների ենթարկված անձանց 99․64 տոկոսը 2016թ․ հուլիսի 15-ից առաջ երբևէ քրեական կամ վարչական պատասխանատվության չէր ենթարկվել։
Հարցումներին մասնակցած մարդկանց 83․9 տոկոսը նշել է, որ հնարավորության դեպքում կլքի Թուրքիան։ Նրանց 86 տոկոսը հաստատել է, որ թուրքական բանտերում 3 անգամ ավելի շատ բանտարկյալներ կան, քան դրանք ընդունակ են տեղավորելու։ 46 տոկոսի կարծիքով՝ թուրքական բանտերում ձմռանը ջեռուցման խնդիր կա, իսկ 83 տոկոսը համոզված է, որ բանտերում նաև ամռանը օդափոխության խնդիր կա։ OHAL-ի պատճառով տուժած հարցվածները 67․8 տոկոսը համոզված է, որ բանտերի աշխատակիցները բանտարկյալների նկատմամբ մարդկային վերաբերմունք չեն ցուցաբերում։
Հարցվածները նաև հավաստել են, որ «արտակարգ դրության» ռեժիմից առաջ նրանց միջին եկամուտը եղել է 3․500 թուրքական լիրա, իսկ ռեժիմի պայմաններում այն հասել է ընդամենը 800 լիրայի։ Մինչդեռ հարցվածների 97․8 տոկոսը վարժարանների կամ ավելի բարձր ուսումնական հաստատությունների շրջանավարտներ։ Զեկույցում արձանագրվել է նաև, որ ներկայումս Թուրքիայի բանտերում մինչև 2 տարեկան առնվազն 700 երեխա է գտնվում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |