Իրավական13:48, 22 Հունվար 2019
Թուրքիայում 75-ամյա ընդդիմադիր լրագրողը դատապարտվել է 5 տարի 10 ամիս ազատազրկման
Թուրքիայում ընդդիմադիր լրագրող Նազլը Ըլըջաքը 5 տարի 10 ամիս ազատազրկման է դատապարտվել: Նրա դեմ առաջադրվել է «պետության անվտանգության տեսանկյունից գաղտնիություն պարունակող տեղկությունները բացահայտելու» մեղադրանք:
Ըլըջաքը մասնավորապես մեղադրվում է 2015թ. հունվարի 2-ին զինված ուժերի Գլխավոր շտաբի ոչնչացման ենթակա գաղտնի փաստաթղթերը «Bugün» թերթում հրապարակելու մեջ:
Լրագրողի փաստաբանը դատական նիստին հայտնել է, որ իր պաշտպանյալը լրտեսության նպատակով չի հրապարակել այդ փաստաթղթերը: Իր հոդվածը գրելու ժամանակ այդ փաստաթղթերն արդեն հանրայնացված են եղել:
Փաստաբանի խոսքով` պաշտպանյալը կատարել է ընդամենը լրագրողի իր աշխատանքը:
Դատարանը 75-ամյա լրագրողի համար նախ սահմանել է 7 տարվա բանտարկություն, ապա հաշվի առնելով հետևանքները, պատժաչափը նվազեցրել է 5 տարի 10 ամսվա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |