Քաղաքական07:15, 23 Հունվար 2019
Չնայած Էրդողանի մասին բանաստեղծության արգելմանը` գերմանացի երգիծաբանը շարունակում է պայքարել
Գերմանացի երգիծաբան Յան Բյոհմերմանդեմ Գերմանիայում քրեական գործ էր հարուցվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին հրապարակորեն ծաղրական բանաստեղծություն կարդալու համար: Նա շարունակում է իրավական պայքարը՝ չնայած բանաստեղծությունն արգելելու մասին որոշում կա:
Բյոհմերմանի փաստաբան Քրիստիան Շերցը լրագրողներին տված հարցազրույցում հայտնել է, որ դիմել են Դաշնային վերաքննիչ դատարան:
Գերմանիայի Համբուրգի շրջանի դատարանի 2017թ. փետրվարին կայացրած որոշման մեջ նշվում էր, որ Բյոհմերմանի բանաստեղծության որոշ հատվածներ, որոնք վերաբերել են Թուրքիայի նախագահին, արգելվել են` համարվելով «վիրավորական և նվաստացուցիչ»:
Երգիծաբանը բողոք է ներկայացրել դատարան` չընդունելով դատարանի` բանաստեղծության որոշ հատվածներն արգելելու մասին որոշումը և հավելել, որ անհրաժեշտության դեպքում կդիմի Դաշնային սահմանադրական դատարան:
Սակայն Համբուրգի գերագույն դատարանը չի բեկանել դատարանի նախորդ որոշումը և այդպիսով արգելվել է 24 տողից բաղկացած բանաստեղծության 18 տողը: Միևնույն ժամանակ հենց այս նույն դատարանը մերժել էր Էրդողանի` բանաստեղծությունն ամբողջովին արգելելու պահանջը:
Դատավորը ասել էր, որ բանաստեղծության մյուս հատվածը երգիծական է և Էրդողանը այն պետք է այդ ձևով ընդունի:
Հիշեցնենք, որ Բյոհմերմանը 2016թ. գերմանական «ZDF» հեռուստաալիքի «Neo Magazin Royale» երգիծական հաղորդման ժամանակ Էրդողանին ուղղված բանաստեղծություն էր ընթերցել, որում թուրքական նախագահը մեղադրվում է ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունենալու, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների ու ընդդիմության դեմ հանցագործությունների մեջ:
Երգիծաբանի ընթերցած բանաստեղծությունը հանգեցրել էր թուրք-գերմանական դիվանագիտական հարաբերությունների լարվածությանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |