Տնտեսական14:04, 23 Հունվար 2019
Թուրք նախարարը Դավոսում խոսել է Թուրքիայի տնտեսական ցուցանիշներից

Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքը մասնակցում է Դավոսի միջազգային տնտեսական համաժողովին։ Վերջինիս շրջանակներում թուրք նախարարը, խոսելով տնտեսական սեկտորում Թուրքիայի գրանցած հաջողությունների մասին, ասել է.
«Թուրքիայի տնտեսությունն ունի ամուր բալանս։ Այն ուժեղացրեց իր դիմադրողականությունը։ Տարածաշրջանում Թուրքիան միակ կայուն երկիրն է։ Եթե նայենք բնակարանաշինարարական սեկտորին, ապա կտեսնենք, որ Թուրքիայում պարտքի մակարդակը նվազել է և հասել է 28 տոկոսի։ Չնայած դժվարություններին, մասնավոր և պետական ընկերություններում իրավիճակը լավ է»,-ասել է Ալբայրաքը, որը նախագահ Էրդողանի փեսան է:
Նրա պնդմամբ՝ այն, որ Թուրքիայի տնտեսությունը կայուն վիճակում է, դրանում մեծ դեր են խաղացել Թուրքիայի կառավարության ձեռնարկած քայլերը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |