Քաղաքական09:05, 24 Հունվար 2019
Չավուշօղլու.«Ով ինչ կցանկանա ձեռնարկել Սիրիայում, պետք է Թուրքիայի հետ իրականացնի»
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռուստաեթերով անդրադարձել է սիրիական հարցին ու որոշ մանրամասներ հայտնել:
ԱՄՆ-ի` Սիրիայից զորքերի դուրսբերման հարցի վերաբերյալ Չավուշօղլուն նշել է, որ Ռուսաստանը այդ որոշման նկատմամբ զգուշավոր դիրքորոշում է որդեգրել: Ինչ վերաբերում է Սիրիայում անվտանգ գոտու ստեղծմանը, ապա նախարարը հայտնել է, որ դեռևս հստակեցված չէ այդ հարցը: Ըստ նրա՝ ով ինչ կցանկանա ձեռնարկել Սիրիայում, պետք է Թուրքիայի հետ իրականացնի:
Չավուշօղլուն գտնում է, որ ամենաողջամիտ լուծումը կլինի սիրիական Մանբիչի շրջանում ճանապարհային քարտեզի կիրառումը:
«Ո՞վ է Մանբիչում «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներին» (YPG) փոխարինելու. Այս հարցերը քննարկել ենք ԱՄՆ-ի հետ»:
Արտգործնախարարի փոխանցմամբ` Եփրատի արևելյան ուղղությամբ Թուրքիայի կողմից իրականացվելիք ռազական գործողության շուրջ որոշումն առայժմ կասեցվել: Էրդողանը դեռ հրահանգ չի տվել ռազմգործողությունը սկսելու համար:
«Այդ օպերացիան ցանկացած պահի սկսելու համար նախապատրաստական բոլոր աշխատանքներն արված են: Մանբիչում ոչ ռուսներ կան, ոչ էլ՝ սիրիական իշխանությունների ներկայություն, միայն ԱՄՆ-ն և YPG-ն են այնտեղ»,- նշել է նա:
Չավուշօղլուի պնդմամբ` YPG-ի քուրդ զինյալներն իրենց զենքերի որոշ քանակություն վաճառել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը, կամ այլ ուժերի:
«Իդլիբում Ռուսաստանի և մեր միջև ստորագրված համաձայնագիրը հաջողությամբ է իրագործվում: Թուրքիան կատարում է իր վրա դրված պարտավորությունները: Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը վճռական են տրամադրված Իդլիբի հարցում»,- շեշտել է նախարարը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |