Հասարակական06:57, 25 Հունվար 2019
2018-ին Օսլոյում նորածիններին ամենաշատը Մուհամեդ են անվանակոչել
Հայտնի է դարձել, թե 2018թ.-ին Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում ծնված տղաներին, որ անունով են ամենաշատը անվանակոչել։
Նորվեգիայի վիճակագրական ծառայության(SSB) հրապարակած տվյալների համաձայն՝ Օսլոյում նորածին տղաներին ամենաշատը տրվել է իսլամական աշխարհում լայն տարածում ունեցող Մուհամեդ անունը։ Բացի Մուհամեդից, տղաներին ավելի հաճախ տրվող անուններից են եղել նաև Լուկասն, Օլիվերը, Ֆիլիպը։
SSB-ի մամուլի խոսնակ Յուրգեն Օուրենը նշել է, որ այս տվյալները վերաբերում են միայն Օսլոյին և չեն արտահայտում ողջ երկրի պատկերը։
Օուրենը հայտնել է նաև, որ Օսլոյի բնակչության 8.7 տոկոսը պակիստանցիներ են, սոմալիացիներ, իրաքցիներ, մարոկացիներ:
Նշվում է, որ 2017թ. Մուհամեդ անունը նորածին տղաներին ամենաշատը տրվել է Շվեդիայի Մալմո քաղաքում։ Նույն տարում Մեծ Բրիտանիայում և Ուելսում Մուհամեդը ներառվել էր 10 ամենատարածված անունների շարքում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Անդրադառնալով Թուրքիա-Իսրայել տնտեսական հարաբերություններին՝ ակցիայի մասնակիցները նշել են, որ առկա տվյալները ցույց են տալիս, որ առևտուրն ամբողջությամբ դադարեցված չէ։
Թուրքական ընկերությունները Սաուդյան Արաբիայում կանցկացնեն տեխնիկական խորհրդատվություն շինարարական ոլորտում։
Դահլիճում մեկը ոտքի է կանգնել և սկսել Թուրքիայի նախագահին մեղադրել երեսպաշտության մեջ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Աբբաս Արաղչին անդրադարձել է Իրանի և Թուրքիայի միջև տարածաշրջանային ընդհանուր մտահոգություններին:
Թրամփի երդմնակալության արարողությունը նախատեսված է 2025 թվականի հունվարի 20-ին Սպիտակ տանը:
Ստոքհոլմի խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտը զենքի համաշխարհային առևտրում տարբեր պետությունների ունեցած մասնաբաժնի վերաբերյալ զեկույց է հրապարակել։
Թուրքիայում շարունակում են իշխանություններին մեղադրել Իսրայելի հետ համագործակցությունը շարունակելու մեջ։
Թուրքիա կատարած այցից հետո այդ մասին հայտնել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |